|
|
HERE AND BEYOND
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ք.Վանաձորում “Ամերիաբանկ”ՓԲԸ անհրաժեշտ է տարածք` 2011թ. մասնաճյուղ բացելու համար:
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ք. Վանաձորում “Ամերիաբանկ”ՓԲԸ անհրաժեշտ է տարածք` 2011թ. մասնաճյուղ բացելու համար:
Վարձակալվող տարածքի անհրաժեշտ չափանիշները
-
Տարածքը պետք է գտնվի քաղաքի մարդաշատ և բանուկ հատվածում /Տիգրան Մեծ կամ Մյասնիկյան փողոցներ/:
-
Տարածքը պետք է լինի առանձին շինություն կամ գտնվի շենքի առաջին հարկում, մայթի հարթության մակարդակից ոչ ցածր:
-
Տարածքի ընդհանուր չափը՝ 200 - 250 քմ:
-
Առաստաղի բարձրությունը՝ առնվազն 3 մ:
-
Ճակատային հատվածում անհրաժեշտ է առնվազն երեք վիտրաժի առկայություն, մուտք փողոցի կողմից, ցանկալի է պահեստային դուռ բակի կողմից:
-
Ցանկալի է նկուղ՝ ոչ պակաս քան 30 քմ, առաստաղի բարձրությունը` ոչ պակաս քան 2,70 մ, մուտք դեպի նկուղ՝ առաջին հարկից:
-
Տարածքի դիմացը ավտոմեքենաների կայանատեղի առկայությունը պարտադիր է:
Պահանջվող փաստաթղթեր
-
նամակ - առաջարկ` նշելով ակնկալվող ամսական վարձավճարի չափը, տարածքի համառոտ նկարագրությունը
-
տարածքի սեփականատիրոջ տվյալները,
-
անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
-
լուսանկարներ, որոնք հստակ կբնորոշեն տարածքի գտնվելու վայրը:
Փաստաթղթերն ուղարկել setup@ameriabank.am էլ. հասցեով կամ փակ ծրարով հանձնել “Ամերիաբանկ” ՓԲԸ, Տարածքային ստորաբաժանումների ձևավորման բաժին, հասցե՝ ք. Երևան, Գր. Լուսավորչի 9:
Տարածքների նախնական ընտրության ժամանակ հաշվի է առնվելու 1 ք/մ համար առաջարկվող վարձավճարի համադրելի գումարը:
Առաջարկություններ հեռախոսազանգերով չեն ընդունվում:
Թարմացված է առ 04.11.2010 թ., 16:23
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|