|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը մեծ ներուժ է տեսնում Հայաստանի լիզինգային շուկայում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
26 հոկտեմբերի 2010 - 18:48 AMT  13:48 GMT
PanARMENIAN.Net - Հիմնական արտադրական միջոցների վերազինման գործընթացը, որը սկսվել է 2-3 տարի առաջ, կակտիվանա, գտնում է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դրան են նպաստում նաև այն օրենսդրական փոփոխությունները, որ կատարեց կառավարությունը ճգնաժամի շրջանում, մասնավորապես, ՀՀ "Ավելացված արժեքի հարկի մասին" օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ազատել ԱԱՀ-ի վճարումից այն ձեռնարկություններին, որոնք 300 մլն դրամի ներդրում են կատարել:
"Մեր հաճախորդների շրջանում նորացվում են հիմնական արտադրական միջոցները: Մեր ֆինանսավորման ծավալի մեծ մասը դա 5-8 տարի ժամկետով երկարաժամկետ վարկեր են, և նորմալ օրենսդրական պայմաններում, այդ վարկերը կարող են մարվել լիզինգի հաշվին",-ասել է նա:
Ինչպես հայտնել է Տիգրան Ջրբաշյանը, Լիզինգային պորտֆելի ծավալով Ամերիաբանկը զբաղեցնում է երկրորդ տեղը երկրի բանկային համակարգում՝ այն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ:
Թարմացված է առ 28.10.2010 թ., 16:58
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|