HERE AND BEYOND
Հայաստանում ներդրողների համար առկա են բազմաթիվ ռիսկեր
Մամուլի կենտրոն

 

ՕրերսԵրևանումէրՆիդեռլանդներիձեռնարկատիրությանզարգացմանբանկի (FMO, Nederlandse Financierings-Maatshchappij Voor Ontwikkelingslanden N.V.) ներդրումներիգծովգլխավորտնօրենՅուրգենՌիգտերինկը, որիհետզրուցելէ «Կապիտալը»: 
 
Հիշեցնենք, որ FMO-նև KfW բանկայինխմբիանդամԳերմանիայիներդրումներիևզարգացմանընկերությունըանցածտարվադեկտեմբերին $30 մլնվարկայինգիծէինտրամադրել «Ամերիաբանկին» փոքրևմիջինձեռնարկատիրությանվարկավորման ($20 մլն) ևվերականգնվողէներգետիկայի ($10 մլն) ֆինանսավորմանհամար։ՊրնՌիգտերինկնասումէորներկայումիրենքնմանատիպնախագծիշուրջբանակցումենհայկականևսմեկբանկիհետ:
 
-Պրն Ռիգտերինկ, Դուք ֆինանսավորում եք վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Գլոբալ տաքացման դեմ պայքարելո ւառումով էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումը, իհարկե, կարևոր է: Մյուս կողմից, սակայն, նույնհ իդրոէներգետիկ նախագծերի իրականացման արդյունքում փոխվում է տվյալ տարածքի էկոհամակարգը: Արդյոք FMO-ն այս խնդիրներըհաշվի առնո՞ւմ է իր նախագծերնի րականացնելիս
 
-FMO-ն չի ֆինանսավորում միայն վերականգնվող էներգետիկայի ոլորտը։ Աֆրիկյան, ասիական որոշ երկրներում չեք կարող է ակնկալել, որ կգտնվեն բավարար ռեսուրսներ, որպեսզի հնարավոր լինի անմիջապես անցում կատարել վերականգնվող էներգետիկային։ Այդ երկրներին անհրաժեշտ են միջոցներ, որպեսզի հնարավոր լինի հոգալ առօրյա հոգսերը։ Օրինակ՝ վերջերս մենք Հայիթիում մի ծրագիր ենք իրականացնել, որը հնարավորություն է տվել անցում կատարել ծանր վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրությանը, ինչը իր հերթին կարող է բնապահպանական ազդեցություն ունենալ։ Այսինքն՝ բնակչությունը ստիպված չի լինի ծառեր կտրել էներգետիկ կարիքները բավարարելու համար։ Օրինակ՝ Նիդեռլանդներում, որը աշխարհի հարուստ երկրներից մեկն է, մենք կառուցում ենք ջէկեր, որոնք աշխատում են քարածուխով։ Ինչպես տեսնում եք, մենք ոչ միայն աշխատանքներ ենք տանում վերականգնվող էներգետիկայում։

Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, դուք տնտեսական տեսակետից ունեք էներգիայի չօգտագործված աղբյուրներ, դա հիդրոէներգետիկան է։ Բայց հիդրոէներգետիկայի ոլորտում կանգնում եք բնապահպանական կամ սոցիալական որոշակի խնդիրների առջև։ Հիդրոէներգետիկ բնագավառում, երբ խոսքը ամբարտակների կառուցման մասին է, հրավիրված մասնագետները մշակում են բնապահպանական և սոցիալական ծրագիր։ Օրինակ, երբ մարդիկ, որոնք այդ հիդրոծրագրի արդյունքում պետք է տեղահանվեն, ստանում են համադրելի փոխհատուցում,  երբեմն՝ ավելի լավ պայմաններ։ Մեր բոլոր գլոբալ ծրագրերում մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի բավարարենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողականի ստանդարտները։
 
-Ի՞նչ կարիք կա ֆինանսավորել փոքր հէկ-երի կառուցումը Հայաստանումթե վերականգնվող էներգետիկայի հզորությունները չեն կարող փոխարինել գործող և կառուցվելիք ատոմակայանին։  
Այստեղ նաև տնտեսական արդյունավետությունը ցածր է, քանի որ փոքր հէկ-երից գնվող էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան ատոմակայանից գնվողը։
 
-Ներկայում իսկապես ատոմակայանի էլեկտրաէներգիան ավելի էժան է և այն մաքուր էլեկտրաէներգիա է։ Բայց դա հիմա է էժան, քանի որ մենք չգիտենք, թե որքան կարժենան ատոմակայանի շահագործումից հետո դրա ապամոնտաժումը, ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը։ Միջուկային էներգետիկան գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության հարցում միջնաժամկետ կտրվածքով կարող է լավ միջոց լինել, բայց երկարաժամկետ կտրվածքում ապագան հիդրոէներգետիկայինն ու արևային էներգետիկայինն է:
 
-Ամերիաբանկին դուք $20 մլն եք հատկացրել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Հայաստանը, ըստ Մրցունակության համաշխարհային զեկույցի, այնքան էլ լավ դիրքերում չէ (139  երկրների շարքում 98-րդ հորիզոնականում է): Որքանո՞վ է հիմնավորված ոչ մրցունակ տնտեսություններում նման ներդրումը:
 
-Շատ ճիշտ հարց է,և մենք այդ հարցը ինքներս մեզ ենք տվել, երբ քննարկում էինք, թե արդարացվա՞ծ է արդյոք այդ $20 մլն-ի հատկացումը, և ինչպե՞ս է այն տեղաբաշխվելու։ Բիզնես միջավայրը լավագույնը չէ ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային մյուս երկրներում։ Հայաստանում ներդրումներ կատարող ընկերությունների համար այստեղ առկա են բազմաթիվ ռիսկեր, օրինակ՝ կոռուպցիան։ Բացի այդ՝ ներդրումների համար առկա են քաղաքական ռիսկեր, մասնավորապես՝ կապված հարևանների հետ չլուծված հակամարտությունների հետ։ Դա է պատճառը, որ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է տեղի ունենա երկրի ներսից։ Բայց կան ազգությամբ հայ երիտասարդներ, որոնք արտերկրից վերադառնում են Հայաստան և բիզնես են սկսում։ Ամերիաբանկը այդ լավագույն օրինակներից է, որը, 2007թ. հիմնադրվելով, արդեն բավական լավ ցուցանիշներ է արձանագրում։ Ինչպես տարածաշրջանի այլ երկրներում, Հայաստանում ևս անցած տարվա տնտեսական անկմանը հաջորդում է տնտեսության վերականգնումը։ Մենք հասկանում ենք, որ այստեղ տնտեսության վերականգնման համար արտերկրից դրամական փոխանցումներն առանցքային դեր են ունենալու։ Այսպիսի տարածաշրջանում մենք ավելի զգուշավոր ենք ընտրում մեր գործընկերներին, քան այլ երկրներում, իսկ Ամերիաբանկը միակն է ԱՊՀ տարածաշրջանում, որն արդեն ներդրել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ։

-FMO-ն մեր տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության ի՞նչ փորձ ունիԻ՞նչ համեմատական թվեր կարող եք բերել Ձեր հայաստանյան ծրագրերի և տարածաշրջանի մյուս երկրներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
 
-Ես իմ գործընկերների հետ Հայաստան եմ եկել Վրաստանից, որտեղ ֆինանսավորում ենք առաջատար 4 բանկերից 3-ին՝ Bank of Georgia-ին, TBC Bank-ին և ProCredit Bank-ին։ Մենք նաև TBC Bank-ի բաժնետեր ենք։ Տրամադրում ենք ինչպես սինդիկացված, այնպես էլ սովորական վարկեր։ Վրաստանում մեր վարկային պորտֆելը $100 մլն է: Բացի այդ՝ քննարկում ենք երկու ծրագրերի՝ մատչելի բնակարանների և ջրերի մաքրման ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Վրաստանում ևս ծանր ժամանակներ են, անվտանգության առումով խնդիրներ կան, սակայն այնտեղ բիզնես միջավայրը տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ գերազանց է։ Վրաստանի նախագահը և ղեկավարությունը կարողացան կարճ ժամանակահատվածում փոխել երկիրը։
 
-Հայաստանում ևս գործում է  ProCredit Bank-ը։ Որքանո՞վ է հնարավոր Ձեր համագործակցությունն այդ կամ մեկ այլ բանկի հետ:

-Մենք հուսով ենք, որ Հայաստանում կհամագործակցենք այլ բանկերի հետ ևս՝ վարկավորելով կամ բաժնեմաս ձեռք բերելով։ Բայց այս հարցում պետք է մյուս կողմի ցանկությունը։ Երբ տնտեսությունը զարգացման վերելքին չէ, բանկերի ֆինանսական միջոցների կարիքը փոքր է։ Բայց եթե Հայաստանում տեղի աճ արձանագրվի, իսկ մենք կարծում ենք, որ առաջիկա տարիներին այն կլինի 4-5%, ապա բանկերը կունենան կապիտալի և իրացվելիության կարիք։ Ֆինանսավորման նպատակով Հայաստանի խոշոր բանկերից մեկի հետ մենք ներկայում բանակցում ենք:
 
-FMO-ն մասնագիտանում է նաև բնակարանաշինության ֆինանսավորման ոլորտում: Սա մի ոլորտ է, որը Հայաստանում առավել շատ տուժեց ճգնաժամիցՈրքանո՞վ է հնարավոր նախագծերի իրականացումը նաև այս ոլորտում:
 
-Ինչպես ասացի, մենք Երևան ենք եկել Վրաստանից, որտեղ ստորագրման փուլում է մատչելի բնակարանաշինությանն ուղղված մի ծրագիր։ Նման ծրագիր արդեն իրականացնում ենք Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ նմանատիպ ծրագրերի իրականացման հարցում բաց ենք։ Այստեղ կարևոր է, որ ծրագիրն իրագործելի լինի։ Հայաստանում բնակարանաշինության ծրագրի շուրջ դեռ չենք բանակցում, և չեմ կարծում, որ այս կամ գալիք տարի մենք նման ծրագրի շուրջ կբանակցենք։ Բայց միջնաժամկետ հատվածում դա հնարավոր է։ Ի տարբերություն ֆինանսական այլ հաստատությունների՝ FMO-ն մասնավոր և պետական հատվածների համագործակցության արդյունք է, մեր ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է պետությանը, 49%-ը՝ մասնավոր բանկերին։ Մենք աշխատում ենք միայն մասնավոր հատվածի հետ, փորձում ենք օժանդակել զարգացմանը, բայց այդ գործընթացը մեզ համար պետք է շահութաբեր լինի։ Ներկայում մեր ներդրումային պորտֆելն ավելի քան $6 մլրդ է, և ամեն տարի փորձում ենք կատարել $1-$1,5 մլրդ-ի ներդրումներ տարբեր երկրներում։ Մենք հիմնականում ներդրումներն ուղղում ենք ֆինանսական հատված, էներգետիկա և բնակարանաշինություն։ Մենք այն եզակի ներդրումային բանկերից ենք, որը 2008թ. և 2009թ. աշխատել է շահույթով։
 
-Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գերմանական KfW բանկը իրականացնում է մատչելի բնակարանների ծրագիրառկաէ հիպոթեկային վարկերի պահանջարկինչո՞ւ առաջիկայում իրատեսական չեք համարում այսո լորտ մտնելը։
 
- KfW բանկը մի փոքր այլ է, քանի որ այն աշխատում է կառավարությունների հետ։ Մենք աշխատում ենք միայն մասնավոր հատվածի հետ։ Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար առկա է նվազագույն շեմ։ Փոքր կառուցապատողի համար, որը կառուցում է 10 բնակարան և այն վաճառում, օրինակ, $100 հազ-ով, մենք լավ գործընկեր չենք։ Վրաստանում իրականացվելիք ծրագրի առաջին փուլի արժեքը $55 մլն է, որից $50 մլն-ը մենք ենք տրամադրելու։ Հայաստանում նման մեծ ծավալի ծրագրեր դեռ չկան։
Թարմացված է առ 22.09.2010 թ., 10:00
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: