|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի "Կառուցվածքային" ավանդի եկամտաբերությունը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկի կողմից առաջարկվող “Կառուցվածքային” ավանդը ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում ապահովել է աննախադեպ եկամտաբերություն, ինչն արտառոց է բանկային ավանդի համար:
Ինչպես վկայում են նավթի, ոսկու գների և Դոու Ջոնսի ինդեքսի փոփոխությունները, “Կառուցվածքային” ավանդը մեկնարկի օրվանից ներդնելու դեպքում կարող էր առ այսօր ապահովել շուրջ 15% տարեկան եկամտաբերություն ոսկու աճի ավանդի դեպքում, շուրջ 40% տարեկան եկամտաբերություն նավթի նվազման ավանդի դեպքում և մոտ 15% տարեկան եկամտաբերություն Դոու Ջոնսի ինդեքսի նվազման ավանդի դեպքում:
“Կառուցվածքային” ավանդն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց դուրս գալ միջազգային ֆինանսական շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ 2 մասից բաղկացած եկամուտ, որի առաջին մասը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ եկամտի երկրորդ մասը ձևավորվում է միջազգային շուկաներում` նշված ակտիվների գների փոփոխությունից:
Ներկայացված եկամտի առաջին մասը Բանկը վճարում է անկախ շուկայի իրավիճակի փոփոխությունից` ըստ պայմանագրում ամրագրված պարտավորության` հիմք ընդունելով պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքը, իսկ երկրորդ մասի համար բանկը պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ եկամուտը ձևավորվում է միջազգային ֆինանսական շուկաներում` ակտիվների գների փոփոխությունից:
Ինչպես վկայում են վերոհիշյալ տվյալները, ներկայացված ակտիվների գների փոփոխությունից ստացվող եկամտաբերության ցուցանիշները խիստ տպավորիչ են, իսկ թե ինչպիսին կլինեն այդ ցուցանիշները տարեկան արդյունքներով, հայտնի կդառնա ժամանակաշրջանի վերջում:
Թարմացված է առ 14.09.2010 թ., 14:33
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|