HERE AND BEYOND
Norsk Energi նորվեգական ընկերության շնորհանդես
Մամուլի կենտրոն

 

Այսօր, սեպտեմբերի 7-ին, Norsk Energi նորվեգական ընկերությունն իր հայկական գործընկեր «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ համագործակցությամբ սկսեց 4 ամիս տևողությամբ մի նորարարական ծրագիր, որն ուղղված է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի հատվածի բազմաթիվ մասնակիցների գործունեության խթանմանը: Այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից, ուղղված է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական կարողությունների զարգացմանը:
 
Նախագծին ակտիվորեն աջակցում են Ամերիաբանկը` որպես Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատար, ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, KfW-ի կողմից ֆինանսավորվող ԳՀՀ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագիրը (GAF-RE-KfW) և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
 
Այդ առթիվ այսօր “Արմենիա Մարիոթ”  հյուրանոցում տեղի ունեցավ շնորհանդես, նաև մամլո ասուլիս, որին մասնակցում էին.
1.      “Ամերիաբանկ” ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը
2.      Norsk Energi ծրագրի ղեկավար Իյուն Ջու Յին
3.      Հայաստանում Նորվեգիայի հյուպատոս Թիմոթի Սթրեյթը
4.      ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը
5.      Գաուլդալ Քնսալթ /Gauldal Consult նախագահ Էն Էլին Հելսեթը
6.      “Հիդրոէներգետիկա” ՍՊԸ-ի նախագահ Գրիգոր Գաբայանը
7.      ԳՀՀ-ՎԷ ԾԿԳ տնօրեն Գևորգ Թումանյանը
8.      ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը
9.      Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը
 
և այլ պաշտոնատար անձիք, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թարմացված է առ 07.09.2010 թ., 16:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: