HERE AND BEYOND
Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ թիմի կառուցման (team building) միջոցառումների կազմակերպման ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:
Հետաքրքրված մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝

  • Առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվում է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք):
  • Առնվազն 1 (մեկ) բարեհաջող իրականացված ծրագիր 300 (երեք հարյուր) և ավելի մարդկանց քանակով անձնակազմի համար 2013-2014 թթ. ժամանակահատվածում:
  • Վերջին 2 տարվա ընթացքում Ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ կապի ու հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը հայտերի գնահատման ժամանակ կդիտարկվի որպես մրցակցային առավելություն:
  • Տեղեկանք համապատասխան տարածքային հարկային մարմիններից՝ 2014 թ. ընթացքում մասնակցի հարկային պարտավորությունների մասին (բնօրինակ):

Նախաորակավորման փուլում, հայտերի գնահատման նպատակով, հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել նաև թիմի կառուցման ծրագրի հայեցակարգ (հնարավորության դեպքում՝ մեկից ավելի հայեցակարգեր)՝ մոտավոր ընդհանրացված նախահաշվով: Բանկի գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած՝ նորամուծություններով ու յուրօրինակ գաղափարներով հագեցած հայեցակարգ ներկայացնող մասնակիցների հետ կարող է նաև կնքվել երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ»  ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում կներգրավվեն Բանկի կողմից իրականացվող համանման ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներում:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր նյութերն ու փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:

  • Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (PDF ձևաչափով):
  • Հայտերի վավերականության ժամկետը սահմանվում է 120 (հարյուր քսան) օրացույցային օր՝ սույն հրավերի պաշտոնական հրապարակման ամսաթվից:
  • Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թ. Ապրիլի 15-ը:

2015 թ. արտագնա կորպորատիվ միջոցառումը Բանկը նախատեսում է իրականացնել 2015 թ. հունիս ամսին:

 

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով. 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

Ք. ԵՐևԱՆ 0015, ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9

ՀԵՌ.՝ (374-10) 56-11-11

Էլ. փոստ` tenders@ameriabank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ, գնման գործընթացին առնչվող հարցերով)

Աննա Վարդանյանց (ՄՌԿ մասնագետ, ծրագրին առնչվող հարցերով)

Թարմացված է առ 02.04.2015 թ., 12:40
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: