HERE AND BEYOND
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման գործող պայմանագրերի քանակը կրկնակի գերազանցում է տարեսկզբի տվյալները
Մամուլի կենտրոն

 

Տարեսկզբից մինչև ս.թ. օգոստոսի 17-ը Ամերիաբանկի առևտրի ֆինանասավորման` երաշխիքների և ակրեդիտիվների գործող պայմանագրերի քանակը աճել է կրկնակի անգամ, իսկ պորտֆելն աճել է 1.2 անգամ` կազմելով 9.6 մլրդ ՀՀ դրամ: 2009թ-ից ի վեր Ամերիաբանկը ակտիվորեն զարգացնում է առևտրա-վարկային ֆինանսավորման գործիքները:

Այս գործընթացում կարևոր դերակատարում են  ունեցել Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ի (IFC) կողմից Ամերիաբանկին տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլարի առևտրա-վարկային երաշխիքը, ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից տրամադրված 2 միլիոն դոլարի առևտրա-վարկային երաշխիքը, ինչպես նաև արտասահմանյան առևտրային բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկային գծերը ընդհանուր առմամբ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:   Այս ամենը բանկին թույլ տվեց ընդլայնել իր հաճախորդների` օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը:

Ամերիաբանկի երաշխիքների պորտֆելը 2010թ. երկրորդ եռամսյակի տվյալների համաձայն աճել է 1.6 անգամ 2009թ. երկրորդ եռամսյակի տվյալների համեմատությամբ` կազմելով 6.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակրեդիտիվի պորտֆելը այդ նույն ժամանակահատվածի համար գրանցել է ռեկորդային աճ 56 անգամ` կազմելով 2.4 մլրդ ՀՀ դրամ:  
Թարմացված է առ 21.08.2010 թ., 14:38
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: