HERE AND BEYOND
Ամենափոքր ներդրումն անգամ կարող է փրկել փոքրիկների կյանքը
Մամուլի կենտրոն

«Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպված ավանդական, արդեն հինգերորդ բարեգործական աճուրդն այս տարի կրում էր «Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը:
Աճուրդի արդյունքում հավաքվեց 30 մլն 600 հազար ՀՀ դրամ, որը կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից: Շարունակվում են հանգանակումներն առանձին անհատների, տարբեր կառույցների կողմից: Միացե'ք մեր նախաձեռնությանը` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց նվիրաբերություն

Մինչ այժմ «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպված նախորդ 4 բարեգործական աճուրդների և ուղղակի ֆինանսական աջակցությունների շնորհիվ ընկերությունների խմբի, մեր գործընկերների, հաճախորդների և թիմակիցների համատեղ ուժերով հավաքվել է 300 մլն ՀՀ դրամ, որի շնորհիվ փրկվել է ավելի քան 100 երեխայի կյանք:

Ձեր ամենափոքր ներդրումն անգամ կարող է փրկել փոքրիկների կյանքը ...

Թարմացված է առ 15.12.2014 թ., 15:46
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: