HERE AND BEYOND
Ամերիաբանկի ֆինանսական վարձակալության (լիզինգային) պորտֆելը սրընթաց աճում է` կազմելով ՀՀ բանկային համակարգի լիզինգային պորտֆելի քառորդը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկն ընթացիկ տարվա երկու եռամսյակի ընթացքում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 187%-ով: Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի` յուրաքանչյուր տարի զգալիորեն մեծացնելով շուկայում իր մասնաբաժինը: Դեռևս 2009թ. տարեվերջին Ամերիաբանկը գրավում էր ՀՀ բանկային համակարգի լիզինգի ընդհանուր պորտֆելի 7%, սակայն 2010թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բանկի մասնաբաժինը շարունակաբար աճեց` համապատասխանաբար կազմելով ընդհանուր պորտֆելի 10% և 18.4%: 


2010թ. տարեսկզբին Ամերիաբանկի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պորտֆելը կազմում էր 383 մլն դրամ:  2010թ. առաջին եռամսյակի տվյալներով պորտֆելի աճը կազմել է 44% (553մլն ՀՀ դրամ) տարեսկզբի համամետությամբ, իսկ արդեն երկրորդ եռամսյակին` 99% (1099մլն ՀՀ դրամ) առաջին եռամսյակի համեմատությամբ:  

Ամերիաբանկը մտադիր է շարունակել լիզինգային ծառայությունների ակտիվ առաջխաղացումը հայաստանյան շուկայում: Արդեն 2010թ.ի օգոստոսի 12-ի դրությամբ լիզինգի պորտֆելը 4.9 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը, որը կազմում է 1,861 մլն ՀՀ դրամ (5 մլն ԱՄՆ դոլար), այսինքն` մոտավորապես ՀՀ բանկային համակարգի լիզինգի պորտֆելի քառորդը:  
Թարմացված է առ 13.08.2010 թ., 13:03
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: