HERE AND BEYOND
Առցանց գործառնություններն այսուհետ ապահովված են 3D Secure տեխնոլոգիայով
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ,


Տեղեկացնում ենք Ձեզ, որ, կարևորելով վճարային քարտերով գործարքների անվտանգությունը և իրականացնելով շարունակական աշխատանքներ այդ ուղղությամբ, Ամերիաբանկը 2014թ. հոկտեմբերի 1-ից իր քարտապանների առցանց գործառնությունները ապահովում է 3D Secure տեխնոլոգիայով: Սա նշանակում է, որ այն կայքերում, որտեղ տեղադրված է Verified By Visa նշանը`  կամ Secure Code նշանը՝  , գործառնություն

կատարելիս Ձեր հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն մեկանգամյա անվտանգության կոդով, որի մուտքագրման դեպքում կիրականացվի Ձեր գործարքը:


Ուշադրությու՛ն, նշված ծառայությունը 2014թ. հունվարի 15-ից տարածվելու է բոլոր քարտերի վրա, որոնց քարտապանները բանկում ունեն գրանցված բջջային հեռախոսահամար, և SMS հաղորդագրությունները ուղարկվելու են Բանկի համակարգում առկա բջջային հեռախոսահամարին: Այդ հեռախոսահամարը փոփոխելու կամ բջջային հեռախոսահամար գրանցելու համար կարող եք մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել Ինտերնետ բանկի միջոցով: 

Լրացուցիչ հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք զանգահարել Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոն՝ 56 11 11 հեռախոսահամարով:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`Ամերիաբանկ:

Թարմացված է առ 27.01.2016 թ., 14:10
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: