|
|
HERE AND BEYOND
|
|
|
Վանաձորյան օրերն Ամերիաբանկի հետ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Վանաձորյան օրերին նվիրված տոնակատարությունների համատեքստում Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ` փորձելով մասնակից լինել և յուրահատուկ դարձնել վանաձորցիների տոնական օրերը: Ելնելով Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներից` Ամերիաբանկը հիմնականում նախաձեռնել է մանուկներին և ծերերին նվիրված միջոցառումների կազմակերպում, որոնց շարքում էին մասնավորապես.
«Մանկության օր»
Վանաձորյան միջոցառումների թվում սեպտեմբերի 29-ը մանկության օրն էր: Այս օրը քաղաքի մանուկները Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի դիմաց մասնակցում էին Ամերիաբանկի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Մանկության օրվա վերաբերյալ լուսանկարները և ռեպորտաժները` ստորև.


«Տարեցների օր»
Համայնքային տոնակատարությունների ցանկում հոկտեմբերի 1-ը տարեցների օրն էր: Բանկն անակնկալ այցելությամբ շնորհավորեց Վանաձորի տարեցների տան բնակիչներին:
Տարեցների օրվա վերաբերյալ լուսանկարները և ռեպորտաժները` ստորև.
.JPG)
«Վանաձորի ձայն»
Հոկտեմբերի 3-ին Վանաձորում առաջին անգամ իրականացվեց «Վանաձորի ձայն» մրցույթը, որին մասնակցուոթյուն ուներ նաև Ամերիաբանկը: Երգի մրցույթում ներկայացված էր հատուկ նոմինացիա` «Ամերիայի ձայն», որը շնորհվեց Արամայիս Հովսեփյանին:
Երգի մրցույթի վերաբերյալ ռեպորտաժը` ստորև.
Թարմացված է առ 22.10.2014 թ., 14:21
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|