HERE AND BEYOND
28.07.10թ. Ամերիաբանկին շնորհվեց "Որակի գերազանցության" մրցանակ Կոմերցբանկի կողմից
Մամուլի կենտրոն
Կոմերցբանկը ս.թ. հուլիսի 27-ին «Ամերիբանկ» ՓԲԸ շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը 2009թ.-ի արդյունքների համաձայն: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
 
Ամերիաբանկը միակն է ՀՀ բանկային համակարգում, որին 2009թ.-ին իրականացված միջազգային գործարքների համար Կոմերցբանկը շնորհեց այս մրցանակը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխմասում ս.թ. հուլիսի 27-ին: Արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով գործադիր տնօրեն Աքսել Բոմերշեյմը (Axel Bommersheim – Senior Relationship Manager, Managing Director) և Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը:
 
***
Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing)` փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունÁ: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին: 2009թ.-ի ընթացքում Ամերիաբանկի` հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.59%: Նշենք նաև, 2009թ.-ին Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների բացառիկ աճ` 49.82% 2008 թ-ի նկատմամբ: 2010թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն այդ աճը շարունակվում է` կազմելով 59.9% 2009թ.-ի առաջին կիսամյակի համեմատությամբ:  
 
 
 
Թարմացված է առ 30.07.2010 թ., 17:44
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: