HERE AND BEYOND
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ամերիաբանկի շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ
Մամուլի կենտրոն
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ամերիաբանկի շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ, հուլիսի 22-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ընդ որում, նա ավելացրել է, որ բանկը մտադիր է ապահովել իր ցուցանիշների աճը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ բանկը ծրագրում է 16%-ով ավելացնել ակտիվները, 20%-ով` պարտավորությունները, 23%-ով` վարկային ներդրումները, իսկ 12%-ով` ժամկետային ավանդները, այդ թվում 125%-ով շահույթը:

Բանկի վարկային պորտֆելը 70%-ով բաղկացած է կորպորատիվ վարկերից, իսկ 30%-ով` սպառողական ու հիփոթեքային: Միևնույն ժամանակ, Հանեսյանի խոսքով, կորպորատիվ վարկային պորտֆելի 35%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ին, որտեղ բանկը մտադիր է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել ինչպես սեփական, այնպես էլ ներգրավված միջոցների հաշվին: Կորպորատիվ վարկի զգալի բաժինն ընկնում է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտին` 12%, իսկ հաշվի առնելով փուլ առ փուլ հաստատվող ծրագրերը, այդ ցուցանիշը կհասնի 20-22%-ի, ինչն Ամերիաբանկին կվերածի վերականգնվող էներգետիկայի ոլորտի վարկավորման առաջատարի:

Անդրադառնալով բանկի ծրագրերին` «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ավելացրել է, որ այս տարվա ընթացքում բանկը երկու մասնաճյուղ կբացի` Երևանում և Գյումրիում, իսկ 2011 թվականին` Վանաձորում: «Մենք մասնաճյուղեր ենք բացում այնտեղ, որտեղ մեր ծառայությունների որոշակի պահանջարկ է ձևավորվում, որպեսզի ավելի մոտ լինենք հաճախորդներին»,- նշել է նա:
Թարմացված է առ 28.07.2010 թ., 18:15
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: