HERE AND BEYOND
Ամերիաբանկի և Կասկադ բանկի միացումն ավարտված է նշված ժամկետից շուտ
Մամուլի կենտրոն

PanARMENIAN.Net - "Ամերիաբանկ" ՓԲԸ և "Կասկադ բանկ" ՓԲԸ միացման գործընթացն ավարտված է ժամկետից շուտ, հուլիսի 22-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: "Բանկերի միացման գործընթացը ծրագրվել էր դեռևս ընթացիկ տարվա նոյեմբերին, սակայն մեր աշխատանքային խմբի արդյունավետ ջանքերի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ հաջողվեց գործարքն ավարտել անցյալ ամսվա վերջում", - ասել է նա:


Հանեսյանն այս առթիվ ասել է, որ ընթացիկ տարվա հունիսի 16-ին "Ամերիաբանկ" ՓԲԸ կանոնադրությունը ԿԲ-ն գրանցել է նոր խմբագրությամբ, որը հավանության էր արժանացել երկու բանկերի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Դրանից հետո միացման արդյունքում դադարեցվել է "Կասկադ բանկ" ՓԲԸ-ի գործունեությունը: Երկու բանկերի, "Կասկադ կապիտալ հոլդինգի" և "ԹիԴիԷյ հոլդինգս Լիմիթեդի" բաժնետերերը 2010թ. մարտի 31-ին ստորագրել են միավորման մասին համաձայնագիր:


Միավորման արդյունքում "Ամերիաբանկ" ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես "Կասկադ բանկ" ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար:


Արտակ Հանեսյանի հաղորդման համաձայն, Կասկադ բանկի անձնակազմի մոտ 90 տոկոսը դարձել է Ամերիաբանկի աշխատակից: Այսօր Ամերիաբանկի անձնակազմը, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի դրությամբ, կազմում է 328 մարդ է:


Բանկն այսօր իր ակտիվների մեծությամբ Հայաստանի բանկային համակարգում երրորդ տեղն է գրավում, իսկ պարտավորությունների ծավալով` հինգերորդ տեղը, ընդհանուր կապիտալի ծավալով երկրորդ տեղում է, վարկային ներդրումների չափով` երրորդ (74,4 մլրդ դրամ): "Մենք պետք է ակտիվորեն ավելացնենք և ակտիվների, և վարկային ներդրումների ցուցանիշները և մինչև տարվա վերջ կհասնենք մեր ծրագրած ցուցանիշներին` հաշվի առնելով Կասկադ բանկի փաստացի հավասարակշռության ցուցանիշները", - ասել է նա:


Արտակ Հանեսյանն ավելացրել է, որ միացումից հետո փաստացի ակտիվների որակը չի փոխվել և նախկին բարձր մակարդակի վրա է մնացել, իսկ «վատ ակտիվները» բանկի վարկերի ընդհանուր ծավալում կազմել են 0,5 տոկոս, ընդ որում, ՀՀ բանկային համակարգում այդ միջին ցուցանիշը կազմում է 4,5 տոկոս:

Թարմացված է առ 23.07.2010 թ., 13:32
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: