|
|
HERE AND BEYOND
|
|
|
Այցելություն "Ջերմուկ-2" ՓՀԷԿ-ի շինարարական տարածք
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի և Ամերիաբանկի ղեկավար ներկայացուցիչներն այցելեցին "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական տարածք, ուր ծանոթացան ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին: Վերջինիս նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի Վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրի շրջանակներում:
"Ջերմուկ-2" ՓՀԷԿ-ի շինարարական տարածք հրավիրված լրագրողները ծանոթանալով ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին, հարց ու պատասխան ունեցան IFC-ի, Ամերիաբանկի և ՀԷԿ-ի ղեկավար անձանց հետ:
ՀԷԿ-ի շինարարական տարածք էին այցելել IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը, "Ամերիաբանկ" ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը, IFC-ի ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանը, "Ամերիաբանկ" ՓԲԸ Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանը, "Ամերիաբանկ" ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Ջերմուկ-2 ՓՀԷԿ-ի բաժնետեր Գագիկ Ղազարյանը, "Ջերմուկ հիդրոտեխ" ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գալստյանը:
Թարմացված է առ 11.06.2010 թ., 10:13
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|