|
|
HERE AND BEYOND
|
|
|
Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը ընդունել և հաստատել է 20,2 մլն գումարի 12 հայտ` փոքր ՀԷԿ-երը ֆինանսավորելու համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
PanARMENIAN.Net - "Մենք ուզում ենք մասնակցել գերմանական KfW զարգացման բանկի փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման ծրագրին: Արդեն հայտ ենք ներկայացրել, քանի որ ֆինանսավորումը կատարվում է դրամով և երկարաժամկետ է», - ասել է "Ամերիաբանկ" ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: Նա նաև նշել է, որ ներկայում Ամերիաբանկը 8 տարի ժամանակով, 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ է տրամադրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման համար:
Ա.Հանեսյանը հիշեցրեց, որ բանկը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն սկսել է 2009 թ. նոյեմբերից և ներկայում 12 հայտ է ներկայացվել` 20,2 մլն դոլար ընդհանուր գումարի, որից 4,7 մլն –ն արդեն տրամադրվել է:
«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի խոսքերի համաձայն, նոր ՀԷԿ-երը 6-7 տարվա ընթացքում իրենց ծախսը կփոխհատուցեն, իսկ 8 տարի ժամանակով տրված վարկը ընկերություններին հնարավորություն կտա սեփական ռեսուրսներն ապահովել` շահույթի հաշվին:
Թարմացված է առ 11.06.2010 թ., 9:49
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|