"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ "Վերականգնվող էներգետիկայի վարկավորում" վարկային ծրագրի շրջանակներում "Փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով ծրագրերի տեխնիկական փորձաքննություն և շինարարության մոնիտորինգ" հանձնարարականն իրականացնելու համար հայտարարում է մրցույթ՝ խորհրդատվական կազմակերպության ընտրության նպատակով:
"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման առնչությամբ: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է ներկայացնեն տեղեկատվություն առ այն, որ վերջիններս ունեն համապատասխան որակավորում՝ նշված ծառայությունների մատուցման համար, այդ թվում՝ նման աշխատանքների կատարման փորձառություն` առնվազն վերջին 3 (երեք) տարիների ընթացում, ինչպես նաև աշխատակազմի համապատասխան որակավորում ու հմտություններ և այլն:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Հետաքրքրության հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2010 թ. հունիսի 17-ը ժ: 18:00:
Հայտերի թղթային տարբերակները կարող են ներկայացվել հետևյալ հասցեով.
"ԱՄԵՐԻԱԲԱՆԿ" ՓԲԸ
թ.Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Լրացուցիչտեղեկություններիհամարդիմել՝
ԱստղիկՀակոբյանին (գնումներիմասնագետ) և
ԿարենՀակոբջանյանին (Խոշորձեռնարկատիրությանվարկավորման բաժնիավագմասնագետ)
Թարմացված է առ 10.06.2010 թ., 18:30
|