HERE AND BEYOND
IFC-ն և Ամերիաբանկը համատեղում են ջանքերը` աջակցելու կայուն էներգետիկայի ֆինանսավորմանը Հայաստանում
Մամուլի կենտրոն

 

Այցելություն փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության տարածք Ջերմուկում
 
 
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և Ամերիաբանկը լրատվամիջոցներին հրավիրել են միանալու IFC-ի և բանկի ղեկավար ներկայացուցիչներին` այցելելու "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության տարածք: Ջերմուկում այդ շինարարությունն առաջին նախագծերից մեկն է, որ ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` IFC-ի տրամադրած 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հիմնական վարկի միջոցներից, որն ուղղված է վերականգնվող էներգետիկայի փոքր ծավալի նախագծերի ֆինանսավորմանը` խթանելու վերականգնվող էներգետիկայի մատակարարումը և նպաստելու Հայաստանում ջերմոցային գազի արտանետումների նվազեցմանը:
 
Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաև Հայաստանի ներքին էներգաարտադրությունը, տարբերակել էլեկտրամատակարարումը և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում IFC-ի տարածաշրջանային ռազմավարության մասը, որը նպատակաուղղված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության աջակցման համար հնարավորությունների զարգացմանը:
 
Ջերմուկ ՓՀԷԿ-ը կառուցվում է ՀՀ Վայոց Ձորի մարզում, Ջերմուկ քաղաքի մոտակայքում, Արփա գետի բնական հոսքի վրա: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3,150,000 ԱՄՆ դոլար, որից 2,000,000 ԱՄՆ դոլարը կատարվելու է վարկային միջոցների հաշվին: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կազմում է 2.3 ՄՎտ, տարեկան կանխատեսվող արտադրանքը` 10,260,000 ԿՎ/ժ էլեկտրաէներգիա:
 
Ջերմուկ-2 ՓՀԷԿ-ի վարկավորումը սկսվել է 2009թ. սեպեմբեր ամսին: 2010թ. փետրվարին ՓՀԷԿ-ի ֆինանսավորումն ամբողջությամբ ընգրկվել է IFC-ի կողմից ֆինանսավորվող Վերականգնվող Էներգետիկայի Վարկավորման ծրագրում: Շնորհիվ նշված ֆինանսավորման` հնարավոր դարձավ Ջերմուկ-2 ՓՀԷԿ-ի կառուցումը պատշաճ մակարդակով և սեղմ ժամկետներում: Ներկայումս կատարվել է շինարարական աշխատանքների գերակշիռ մասը, պատվիրվել են չեխական արտադրության բարձրորակ հիդրոսարքավորումներ, կառուցվել է խողովակաշարի զգալի մասը: ՓՀԷԿ-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
 
 
 
IFC-իմասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը մարդկանց համար ստեղծում է աղքատությունից խուսափելու և իրենց կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: IFC-ը խթանում է կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: IFC-ի նոր ներդրումները 2009թ. ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար` նպաստելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապիտալը դեպի զարգացող երկրներ ուղղելուն: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ifc.org:
Թարմացված է առ 09.06.2010 թ., 18:07
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: