HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը կնքեցին առևտրի Ֆինանսավորման պայմանագիր
Մամուլի կենտրոն

 

Ընթացիկ տարվա մայիսի 15-ին Զագրեբում տեղի ունեցավ ՎԶԵԲ-ի 2010թ. տարեկան ընդհանուր համաժողովը, որն ընդգրկում էր ավելի քան 2000 մասնակից, այդ թվում` բանկիրներ, դոնորներ և հովանավորներ: Համաժողովի կարևորագույն իրադարձություններից էր Առևտրի աջակցության ծրագրի (TFP) պարգևատրման արարողությունը 2009 թ. ամենաակտիվ թողարկող և հաստատող բանկերի համար: Արարողության ընթացքում Ամերիաբանկն ու ՎԶԵԲ-ը կնքեցին պայմանագիր, համաձայն որի Ամերիաբանկը նույնպես ճանաչվեց թողարկող բանկ` այսպիսով միանալով Առևտրի աջակցության ծրագրի ցանցին:
 
Պայմանագիրը թույլ կտա Ամերիաբանկին ընդլայնել և զարգացնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումը: Ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխավորում է Ամերիաբանկի կողմից իր հաճախորդների պատվերով թողարկված առևտրային ֆինանսական գործիքները միջազգային առևտրային բանկերի օգտին, ինչը զգալիորեն նվազեցնում է հաստատող բանկերի ռիսկերը:  
 
Այսպիսով, Ամերիաբանկը եզրափակեց TFP ծրագրի հայաստանյան մասնակիցների տասնյակը: Ներկայումս Առևտրի աջակցության ծրագիրը ներկայացնում է 121 թողարկող բանկ ՎԶԵԲ-ի գործառնություններում ընդգրկված 20 երկրում և ավելի քան 750 հաստատող բանկ ամբողջ աշխարհով մեկ, թե́ միջտարածաշրջանային և թե́ միջազգային մակարդակներով:
 
 ***
 
ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը Կենտրոնական Եվրոպայից մինչև Միջին Ասիա ընկած երկրներում: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ebrd.com:
Թարմացված է առ 27.05.2010 թ., 17:41
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: