HERE AND BEYOND
Ամերիաբանկի 61 մլրդ դրամի վարկային պորտֆելում 31.03.10թ. դրությամբ դասակարգված վարկերը կազմել են ընդամենը 0.26%
Մամուլի կենտրոն

 

Ամերիաբանկը 31.03.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ. Բանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.26 %-ը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 5.6%, իսկ Կասկադ Բանկի հետ միավորված հաշվեկշռով այդ ցուցանիշը կազմում է 0.76%:

Ամերիաբանկիանկի վարկային պորտֆելի 87%-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերն ու փոխատվությունները:

Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 14%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 87%:

Նշենք, որ 30.04.10թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 63 մլրդ դրամ, իսկ ակտիվները տարվա սկզբի համեմատությամբ աճել են 10%-ով և կազմել ավելի քան 114 մլրդ դրամ:
Թարմացված է առ 27.05.2010 թ., 11:33
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: