HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում
Մամուլի կենտրոն

 

Ամերիաբանկը հավատարիմ մնալով իր ռազմավարությամբ ամրագրված դրույթներին` շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարությամբ: Այս անգամ Ամերիաբանկը հանրությանն առաջարկում է հայաստանյան ֆինանսական շուկայում եզակի, նախադեպը չունեցող ծառայություն, որը նախատեսված է և’ իրավաբանական և’ ֆիզիկական անձանց համար:
 
 Առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ ներդրված ավանդի դիմաց ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, շուկայի ցանկացած փոփոխության դեպքում:
 
Նշված հնարավորություններն ընձեռում է նոր "Կառուցվածքային" ավանդը,  որի նվազագույն գումարը կազմում է 40 000 ԱՄՆ դոլար:
 
"Կառուցվածքային" ավանդից ստացվող եկամուտը բաղկացած է երկու մասից. առաջին մասն իրենից ներկայացնում է հիմնական եկամուտը, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ երկրորդ մասն իրենից ներկայացնում է հավելյալ եկամուտ, որը ձևավորվում է միջազգային շուկաներում` բազային ակտիվների գնի փոփոխությունից: Որպես ակտիվներ դիտարկվում են նավթը, ոսկին, Դոու-Ջոնսի ինդեքսը և այլն: Հավելյալ եկամուտը կազմում է ակտիվի գների նախանշված փոփոխության հաշվին ձևավորված եկամտի որոշակի մասը և որոշվում է ներդրման պահին մասնակցության գործակցի սահմանման միջոցով, որը սահմանում է բանկը` օրական կտրվածքով: Այս գործակցի սահմանումը բանկին թույլ է տալիս կառավարել իր ռիսկերը` կապված “Կառուցվածքային ավանդի ներդգրավման հետ: Ակտիվի ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 1-5 %, և այն ընտրում է հաճախորդը, որից ելնելով Բանկը սահմանում է տվյալ ակտիվի մեջ նրա մասնակցության գործակիցը:
 
"Կառուցվածքային" ավանդը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ նույնիսկ ակտիվի գնի անսպասելի փոփոխությունների ժամանակ, որը տվյալ դեպքում հավասար կլինի կառուցվածքային ավանդի հիմնական եկամտին:
Բանկն առաջարկում է երկու տիպի կառուցվածքային ավանդ` աճի և նվազման: Աճի ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի աճից ստացված եկամուտը գերազանցում է հիմնական եկամտին, որը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով, իսկ նվազման ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի նվազումից ստացվող եկամուտ բացասական է: Երկու դեպքում էլ Ամերիաբանկն ապահովում է հիմնական եկամտի ստացմանը զուգահեռ նաև հավելյալ եկամտի ստացումը` համաձայն ավանդի ներգրավման պայմանագրում ամրագրված պարտավորության:
 
Ներկայացված ավանդատեսակն ապահովում է միջազգային շուկաների հասանելիություն և այդ շուկաներում եկամտի ստացման աննախադեպ հնարավորություն` զերծ տարատեսակ շուկայական ռիսկերից:
Թարմացված է առ 25.05.2010 թ., 10:10
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: