HERE AND BEYOND
Ամերիաբանկի բաժնետերը ձեռք է բերում Կասկադ Բանկի բաժնետոմսերը
Մամուլի կենտրոն

 

Ամերիաբանկի  բաժնետերը  ձեռք է բերում Կասկադ Բանկի բաժնետոմսերը
  • ՀՀ Կենտրոնական բանկը հաստատում է "Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ" և "Կասկադ Կապիտալ Հոլդինգս" ընկերությունների միջև կնքված պայմանագիրը:
  • Իրականացվում է բանկերի միացմանն ուղղված առաջին քայլը:
  • Երկու բանկերի համախմբված կապիտալը կազմում է 30 մլրդ ՀՀ դրամ (31.03.2010):
           
Սույն թվականի ապրիլի 10-ին Ամերիաբանկը և Կասկադ Բանկը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, համաձայն որի "Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերությունը դառնում է Կասկադ Բանկի բաժնետեր: "Ամերիաբանկ" ՓԲԸ բաժնետեր "Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերության և "Կասկադ Բանկ" ՓԲԸ բաժնետեր "Կասկադ Կապիտալ Հոլդինգս" ընկերության միջև կնքված պայմանագրի մասին հայտարարվել էր դեռևս ս.թ. մարտ ամսին, որից հետո` ս.թ ապրիլի 7-ին, այն հաստատվեց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Այսպիսով, "Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը դառնում է  "Կասկադ Բանկ" ՓԲԸ-ի  բաժնետեր, որը երկու բանկերի միացմանն ուղղված առաջին քայլն է: Բանկերի միացումը կավարտվի մինչև 2010թ. նոյեմբեր ամիսը:
 
Այս մ իացումը համահունչ է պրն Ջերարդ Գաֆեսճյանի և պրն Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանում ծավալած գործունեության գաղափարախոսությանը, այն է` նպաստել հայ ազգի բարեկեցությանը: ՀՀ բանկային համակարգում երկու բանկերի միացման այս առաջին նախաձեռնությունը հիմք կհանդիսանա հզոր և կայուն ֆինանսական կառույցի ստեղծման համար, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացմանը: Այդ հզոր կառույցի հաճախորդներին հնարավորություն կընձեռվի օգտվելու  առավել ընդլայնված, ճկուն սակագներով բանկային ծառայություների փաթեթից: Իսկ երկու բանկերի արդեն գործող պայմանագրերը կմնան անփոփոխ:
 
Ընթացիկ տարվա I եռամսյակի նախնական արդյունքներով երկու բանկերի համախմբված կապիտալը կկազմի շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ, ակտիվները` մոտ 129 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 99 մլրդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը` 72 մլրդ ՀՀ դրամ:
Թարմացված է առ 25.05.2010 թ., 10:05
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: