HERE AND BEYOND
Ամերիաբանկի և Կասկադ Բանկի բաժնետերերը կնքել են միացման մասին պայմանագիր
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկի և Կասկադ Բանկի բաժնետերեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» և «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ընկերությունները կնքել են պայմանագիր երկու բանկերի միացման գործարքի վերաբերյալ: Միացման նպատակն է աջակցել Հայաստանի ֆինանսական հատվածին, ինչը կնպաստի երկրի տնտեսության հետճգնաժամային զարգացման համար հզոր և կայուն ֆինանսական հենքերի ստեղծմանը: Միացման այս նպատակը համահունչ է պրն Ջերարդ Գաֆեսճյանի և պրն Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանում ծավալած գործունեությանը գաղափարախոսությանը, այն է` նպաստել հայ ազգի բարեկեցությանը:  
 
Այս միացումը բեկումնալի գործարք է Հայաստանի ֆինանսական շուկայի պատմության մեջ: Այն ՀՀ ֆինանսական հատվածի ամրապնդմանն ու կայացմանն ուղղված բանկերի առաջին շուկայական միացումն է, որի արդյունքում ստեղծված բանկը կդառնա Հայաստանի ամենահզոր ֆինանսական հաստատություններից մեկը: 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի կոնսոլիդացված կապիտալը կազմում է շուրջ 75մլն ԱՄՆ դոլար, ակտիվները` մոտ 397 մլն ԱՄՆ դոլար, պարտավորությունները` 262 մլն ԱՄՆ դոլար, վարկային պորտֆելը` 179 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշներով Բանկը համալրում է հայաստանյան բանկերի առաջատար եռյակը: Բանկի հետագա աճի և Հայաստանի ֆինանսական համակարգում առաջատարի դիրքերի զբաղեցման գործում իր անփոխարինելի դերը կունենա Բանկի պրոֆեսիոնալների միավորված թիմը:
 
_______________________
 
Ամերիաբանկ” ՓԲԸ Հայաստանի ամենադինամիկ բանկերից և ամենակայուն ֆինանսական հաստատություններից է: Լինելով Հայաստանի առաջին ներդրումային բանկերից մեկը` Ամերիաբանկը դեռևս 2007 թ-ից ի վեր տրամադրում է նորարար բանկային պրոդուկտների լայն տեսականի` հատուկ մշակված հաճախորդների կարիքներին համապատասխան: Բանկի գլխավոր բաժնետերն է Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկի` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ներդրումային ընկերությունը: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www2.ameriabank.am:
 
 
Կասկադ Բանկիմիակբաժնետերը «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ընկերություննէ, որն ստեղծվել է 2004թ. «Գաֆեսճյանընտանիք հիմնադրամ»-ի(CFF) կողմից`արևմտյանչափանիշներովֆինանսականծառայություններտրամադրող ընկերությունների խմբի միջոցով Հայաստանում և Կովկասումարտասահմանյաններդրումներըխրախուսելու նպատակով: Մինչ օրս Գաֆեսճյանների ընտանիքը ներդրել է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար լրատվական միջոցների, կինոարդյունաբերության, անշարժ գույքի և այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական հատվածում: Ներդրումների, զարգացման, վաճառքների և վերաներդրումների գործընթացի` այսպես կոչված ձեռնարկատիրական բարեգործության շրջանակներում Գաֆեսճյանների ընտանիքը ստացված շահույթի 100%-ը կշարունակի ներդնել նոր կոմերցիոն նախագծերում կամ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ»-ի բարեգործական գործունեությանը Հայաստանում:
Թարմացված է առ 31.03.2010 թ., 16:59
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: