HERE AND BEYOND
Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի միջև վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն
Մամուլի կենտրոն
Այսօր “Մարիոթ” հյուրանոցում տեղի է ունեցել ՎԶԵԲ ի կողմից Ամերիաբանկին 10 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

 
Ամերիաբանկի կողմից պայմանագիրը ստորագրեց Բանկի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն  պրն Արտակ Հանեսյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից` կազմակերպության Միջին Ասիայի, Կովկասյան տարածաշրջանի և Մոնղոլիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն պրն Մայք Թեյլորը:

 
MCFF ծրագրի շրջանակներում Ամերիաբանկին հատկացված ՎԶԵԲ-ի միջոցները ուղղվելու են միջին չափի ընկերություններին տրամադրված վարկերի համաֆինանսավորմանը:

 
Ստորագրումից անմիջապես հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցեցին Արտակ Հանեսյանը, Մայք Թեյլորը, Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանը, ՎԶԵԲ-ի Երևանյան ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգը:

 
Ասուլիսի ավարտին, անմիջապես օդանավակայանից, ժամանեց նաև Ամերիաբանկի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նա հարցազրույց ունեցավ լրագրողների հետ:
Թարմացված է առ 26.03.2010 թ., 19:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: