HERE AND BEYOND
TUV RHEINLAND GROUP -ը վերահաստատեց "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկին 2009թ. շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական` գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: Եվ ահա մեկ տարի անց նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:
 
TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցչի կողմից բարձր է գնահատվել Բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման ուղղությամբ և վերահաստատվել է TUV RHEINLAND GROUP-ի կողմից Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:
 
Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես, ավարտին է հասցվել Բանկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացը, որին զուգահեռ իրականացվել են գործող գործընթացների շուրջ 100-ից ավել բարելավումներ: Միաժամանակ բարելավվել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, ներդրվել է հավասարակշռված ցուցանիշների համակարգ, որի ներքո մշակվել և սահմանվել են Բանկի ռազմավարությունից բխող ստորաբաժանումների և աշխատակցների խնդիրները և նպատակները, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետության չափման ցուցանիշները /KPI/, որոնք հնարավորություն են ընձեռում գնահատելու յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը:
 

Այս ամենը վկայում է, որ Բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ձգտում է ներդնել այնպիսի գործիքներ և կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման որդեգրած սկզբունքներից:

Թարմացված է առ 25.03.2010 թ., 14:33
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: