HERE AND BEYOND
Ամերիաբանկը USAID FS Share ծրագրի հետ համատեղ սկսում է ՓՄՁ-ների շրջանառու կապիտալի ֆինանսավորման ծրագիր
Մամուլի կենտրոն
“Ամերիաբանկ” ՓԲԸ-ն ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Ֆինանսական համակարգի կայունացման (FS Share) ծրագրի շրջանակներումսկսում է Գնման հայտերի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing), որը նախատեսված է ՓՄՁ-ների համար:
 
Ծրագրի իրականացման համար “Ամերիաբանկ” ՓԲԸ հատկացնելու է մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում:
 
Ծրագիրը նպատակ ունի նպաստել ՓՄՁ-ների վաճառքների ծավալների, եկամտի ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` շրջանառու կապիտալի ֆինանսավորման միջոցով: Նշված ֆինանսավորումը նախատեսված է առևտրի, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվության տեխնոլոգիաների, էներգետիկաի ձեռնարկությունների համար, որոնց շրջանառու միջոցների ֆինանսավորումն ապահովված է հաստատված գնման հայտով կամ առուվաճառքի պայմանագրով: Ծրագիրն ուղղվելու է հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման, փաթեթավորման և/կամ արտադրական այլ ծախսերի ֆինանսավորմանը:
 
Ներկայացված ծրագրի իրագործումն էապես կնպաստի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը, վաճառքի ծավալների և եկամտի զգալի ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Թարմացված է առ 24.03.2010 թ., 10:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: