HERE AND BEYOND
Հայաստանում շատ չեն լինի հանրային ընկերություններ:
Մամուլի կենտրոն
Երեւան/Մեդիամաքս/. "Տրոյկա Դիալոգ" ընկերությունների խմբի նախագահ, Ամերիաբանկի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը "պատրանք" է համարում ակնկալիքներն այն մասին, թե Հայաստանում կլինեն շատ հանրային ընկերություններ:
 
"Հայաստանը փոքր երկիր է փոքր տնտեսությամբ, որտեղ բացակայում են տասնյակ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեցող ընկերությունները, հետեւաբար, ակնկալել, թե Հայաստանում կլինեն շատ հանրային ընկերություններ, պարզապես պատրանք է",- ասել է Ռուբեն Վարդանյանը:
 
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, խոսելով կապիտալի հայաստանյան շուկայի եւ ներդրումային բանկինգի հեռանկարների մասին` Ռուբեն Վարդանյանը կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, մեծ թվով հայաստանյան ընկերությունները պարտքային ռեսուրսներ կներգրավեն արժեթղթերի թողարկման միջոցով:
 
"Իհարկե, այնպիսի պրոֆեսիոնալ ներդրումային բանկինգ, ինչպիսին Ամերիկայում է, մեզ մոտ երբեք չի լինի, սակայն այն չկա նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ նույնիսկ արեւմտաեվրոպական մի շարք երկրներում",- ասել է Ռուբեն Վարդանյանը:
 
Նա ընդգծել է Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը` նշելով, որ երկիրը սեփական "երկար փողերի" սուր կարիք է զգում:
Թարմացված է առ 09.03.2010 թ., 19:42
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: