HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է Հայաստանի Ամերիաբանկին
Մամուլի կենտրոն
10 մլն ԱՄՆ դոլար մասնավոր հատվածի ֆինանսավորման համար
---------------------------
ՎԶԵԲ-ը աջակցում է Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և խթանում ֆինանսավորման մատչելիությունը` տրամադրելով Ամերիաբանկին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում, հետագայում միջին չափի վարկերի համաֆինանսավորման (MCFF) ծրագրի շրջանակներում տեղական ընկերություններին  վարկեր տրամադրելու համար:
Ամերիաբանկը զբաղեցնում է 6-րդ տեղը հայաստանյան բանկային հատվածում ընդհանուր ակտիվների չափով, իսկ աճի տեմպով գտնվում է առաջատար եռյակում: Բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է "Տրոյկա Դիալոգ"ռուսաստանյան առաջատար ներդրումներ կատարող բանկային խմբի հետ փոխկապակցված "ի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ"ընկերությանը: 

MCFF ծրագրի շրջանակներում Ամերիաբանկին հատկացված ՎԶԵԲ-ի միջոցները ուղղվելու են միջին չափի ընկերություններին տրամադրված վարկերի համաֆինանսավորմանը: Ամերիաբանկի ներդրումն այս ծրագրին իր սեփական միջոցների հաշվին կազմում է 10 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացումը կխթանի Ամերիաբանկի զարգացման ռազմավարությանը` հնարավորություն տալով ներկայիս բարդ շուկայական պայմաններում տեղական ընկերություններին ավելի խոշոր վարկեր տրամադրել:  Ամերիաբանկը նաև համակարգելու է համաֆինանսավորված վարկերի տեղաբաշխման և վերահսկման ողջ ընթացքը:

"Այս ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը մեկ անգամ ևս հաստատում է իր պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը` մասնավորապես տեղական ընկերություններին հնարավորություն տալով օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից: Մենք ուրախ ենք, որ Ամերիաբանկը մասնակցում է մեր համաֆինանսավորման ծրագրին` դրանով իսկ հնարավորություն ստանալով ընդլայնել իր վարկային պորտֆելը" - ասաց ՎԶԵԲ-ի` Միջին Ասիայի, Կովկասյան տարածաշրջանի և Մոնղոլիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն պ-ն Մայք Թեյլորը:

 "մերիաբանկը բարձր է գնահատում իր մասնակցությունը միջին չափի վարկերի համաֆինանսավորման ծրագրին: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը Ամերիաբանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչպես նաև էապես նպաստում է մասնավոր հատվածի միջին ձեռնարկությունների զարգացմանը, որոնք Հայաստանի տնտեսության հիմնաքարն են", ասաց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն պ-ն Արտակ Հանեսյանը:

ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորումը տրամադրվել է Հայաստանում Multi-Bank Framework Facility II ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել ֆինանսական միջնորդության ընդլայնմանը` տեղական բանկերին միջնաժամկետ վարկային գծեր տրամադրելու միջոցով, որոնք հետագայում կուղղվեն առևտրային ֆինանսավորմանը: 2006 թ. ծրագրի մեկնարկից ի վեր արդեն տրամադրվել է ավելի քան 118 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում Հայաստանում գործող 12 բանկերի:

Հայաստանում իր գործունեությունն սկսելու օրից ի վեր ՎԶԵԲ-ի ներդրումները կազմել են ավելի քան 335 մլն եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների մոտ 70 ծրագրերում:

***
 
ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ը, որը պաըկանում է 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը Կենտրոնական Եվրոպայից մինչև Միջին Կենտրոնական Ասիա ընկած երկրներում:www.ebrd.com
Թարմացված է առ 04.03.2010 թ., 15:56
Թարմացված է առ 07.12.2012 թ., 15:57
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: