HERE AND BEYOND
Ամերիաբանկը որպես կորպորատիվ բանկ` ամրապնդում է իր դիրքերը ֆինանսական շուկայում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի իրավաբանական անձանց ժամկետային պարտավորությունները 2009թ. տարեվերջին կազմել են 40 մլրդ դրամ (այդ թվում 9.4 մլրդ դրամը` ՀՀ կառավարության նկատմամբ), որն ամենաբարձր ցուցանիշն է ՀՀ բանկային համակարգում` ըստ “Արմինֆո” լրատվական գործակալության ՀՀ բանկային համակարգի 2009թ. տարեկան ցուցանիշների ամփոփ  վերլուծության:


Ամերիաբանկը որպես կորպորատիվ բանկ` իր հաճախորդների համար ապահովել է մշտապես նորացվող բանկային ծառայությունների լայն տեսականի, սպասարկման ամենաարդիական պայմաններ, ինչի արդյունքում շարունակ ընդլայնվում են Ամերիաբանկի համագործակցության շւջանակները կորպորատիվ հաճախորդների հետ: Նշենք, որ Բանկի կորպորատիվ հաճախորդների թվաքանակը 2009թ. աճել է 67%-ով:


 Իրավաբանական անձանց ժամկետային պարտավորությունների 76.4 %-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդները, չնայած այն հանգամանքին, որ ավանդների 100%-ով ապահովագրման Բանկի նախաձեռնությունը վերաբերվում է միայն ֆիզիկական անձանց ավանդներին: Հաշվետու տարում Բանկի կորպորատիվ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդները 2008թ. համեմատությամբ աճել են 2.3 անգամ` կազմելով 30.4մլրդ դրամ:
Իրավաբանական անձանց բանկային հաշիվների քանակը 2009թ. աճել է 68%-ով, իսկ ընթացիկ հաշիվների մնացորդների աճը կազմել է 35%:
 

Թարմացված է առ 01.03.2010 թ., 15:21
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: