HERE AND BEYOND
Ամերիաբանկը 2009թ. ապահովել է ժամկետային պարտավորությունների ամենաբարձր աճը ՀՀ բանկային համակարգում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի  ժամկետային պարտավորությունները  2009թ. արդյունքներով կազմել են 54.3 մլդ դրամ` աճելով 2008թ. համեմատությամբ 2.6 անգամ կամ 258.7%-ով: Այս ցուցանիշով Բանկն  ապահովել է  ամենամեծ աճը ՀՀ բանկային համակարգում:


Ի նկատի ունենալով այն հանգամանք, որ Ամերիաբանկը միջոցներ է ներգրավում նաև միջազգային ֆինանսական կառույցներից, և այս տենդենցը շարունակվելու է նաև 2010թ., Բանկի ֆինանսական աղբյուրների կառուցվածքը հավասարակշռված և համակարգված է. 17%-ը կազմում են ՀՀ կառավարության նկատմամբ ունեցած պարտավորությունները, 56%-ը` իրավաբանական անձանց ժամկետային ավանդները, իսկ  ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները  կազմում են 27%:


Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է և ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդները կազմում են Բանկի ընդհանուր ժամկետային ավանդների ընդամենը  32.3%-ը, սակայն փաստենք, որ 2009թ.-ին ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 7.6 անգամ, և աճի այս ցուցանիշով Ամերիաբանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

Նշենք, որ 2009թ. 7.7 անգամ աճել են ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները, 7.4 անգամ` ոչ ռեզիդենտ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդները: Այս փաստն արդյունք է ոչ միայն Ամերիաբանկում ֆիզիկական անձանց ավանդների 100%-ով ապահովագրման, այլև Բանկի կողմից ֆիզիկական անձանց առաջարկվող բանկային ծառայությունների ընդարձակ տեսականու, ճկուն սակագնային համակարգի, ինչպես նաև բանկի ֆինանսական ցուցանիշների աճի կայուն տեմպերի արդյունքում Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահության:


Արդյունքում`2009թ.-ին Բանկի ֆիզիկական անձանց բանկային հաշիվների քանակն աճել է 82%-ով, իսկ հաշիվների մնացորդները կրկնապատկվել են:
 

Թարմացված է առ 01.03.2010 թ., 15:21
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: