HERE AND BEYOND
Ամերիաբանկն ընդլայնում է բանկոմատների ցանցը` հաճախորդների համար նախընտրելի վայրերում
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունը` աշխտավարձային նախագծերի շրջանակներում: Բանկն իր կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար բանկոմատներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով` ընդլայնում է բանկոմատների ցանցը` տեղադրելով դրանք տվյալ կազմակերպության համար հարմարավետ վայրում:

Եթե 2008թ. սկզբին Բանկն ուներ ընդամենը 2 բանկոմատ, ապա արդեն 2009թ. սկզբին բանկոմատների քանակը հասավ 20-ի, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում, իսկ այժմ արդեն բանկոմատների թիվը կազմում է 35, որոնցից 26-ը գտնվում է Երևանում, 2-ը` ԼՂՀ-ում, 7-ը` ՀՀ մարզերում: Բոլորովին վերջերս` փետրվար ամսին, շահագործման հանձնվեց բանկոմատ Դիլիջանում, որտեղ արդեն պաշտոնապես գրանցվել է Բանկի նոր մասնաճյուղը:

Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ 2009թ.-ին աճել է 3.1 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ, ընդ որում, Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 2.6 անգամ, ՀՀ այլ բանկերի քարտերով գործարքների ծավալը` 3.8 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերով գործարքների ծավալը` 10 անգամ:

Իսկ Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների քանակը 2009թ.-ին աճել է է 3.4 անգամ` 2008թ.-ի համեմատությամբ, նշված աճը Ամերիաբանկի քարտերի գծով կազմել է 2.9 անգամ, ՀՀ այլ բանկերի քարտերի գծով` 3.5 անգամ, օտարերկրյա բանկերի քարտերի գծով` 11 անգամ: 

Բանկի կողմից 2009թ. թողարկված պլաստիկ քարտերի քանակը 2008թ. համեմատությամբ աճել է 67%-ով:

Բանկը նախատեսում է 2010թ. ոչ միայն ավելացնել բանկոմատների թվաքանակը, այլև ընդլայնել բանկոմատների աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: