HERE AND BEYOND
"ԱՌԿԱ" գործակալության 2009թ. մամուլի վարկանիշ
Մամուլի կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ "ԱՌԿԱ" գործակալության մամուլի վարկանիշի՝ 2009 թվականի արդյունքներով առաջատարներն են՝ 1.Ամերիաբանկը, 2. Յունիբանկը, 3. Արդշինինվեստբանկը, 4. Հայխնայբանկը և 5. ՎՏԲ Հայաստան Բանկը։

Այսպիսի տեղեկատվություն է պարունակում "ԱՌԿԱ" գործակալության հրապարակած Հայաստանի բանկերի 2009 թ. չորրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում։

Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքն ամուր պահում է Ամերիաբանկը։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Յունիբանկը դարձել է ամենաառաջատար բանկը՝ բարձրանալով 9 կետով 2008 թվականի համեմատ։ Արդշինինվեստբանկը պահպանել է երրորդ տեղը, ինչպես և 2008 թվականին։

Չորրորդ հորիզոնականում է Հայէկոնոմբանկը, որը 2008 թվականին տասներորդն է եղել։ Իսկ ահա HSBC Հայաստան Բանկը զիջել է դիրքերը և լքել առաջատարների հնգյակը։ Առաջատար բանկերի թվում է նաև ՎՏԲ Հայաստան Բանկը, որն իջել է մեկ կետով և մամուլի վարկանիշում զբաղեցրել հինգերորդ տեղը։

"ԱՌԿԱ"-ի մամուլի վարկանիշի համաձայն՝ ըստ տեղեկատվության ծավալի Ամերիաբանկն առաջատարն է "Ընդհանուր", "Զարգացման քաղաքականություն", "Բանկի գործունեության թվային արտահայտություն» և "Անձնակազմի կարծիքներն ու կանխատեսումները տնտեսության վերաբերյալ" բաժիններում, համապատասխանաբար, 230,48, 666,4, 299,91 և 102,4 ինդեքսներով։
"Հաճախորդներ և սպասարկում» բաժնում առաջատարն է Յունիբանկը՝ 138,24 ինդեքսով։

Հաշվետու ժամանակահատվածում հայկական մամուլում բանկերի և տեղեկատվական հագեցվածության անկում է նկատվել, ինչի հետևանքով բանկերի վերաբերյալ տեղեկատվության ծավալը կրճատվել է 16,5 անգամ 2008 թվականի համեմատ, իսկ ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) ընկել է 21,7 տոկոսով՝ մինչև 6690։

2009 թվականին բանկերի վերաբերյալ տեղեկատվության կառուցվածքը զգալի փոփոխություններ չի կրել 2008 թվականի համեմատ՝ չնայած մամուլի ազդանշանների թվի կրճատմանը գործնականորեն բոլոր բաժիններում։
"Ընդհանուրը" բաժնի մամուլի ազդանշանների մասնաբաժինը նվազել է 1,8 տոկոսով մինչև 43,9 տոկոս՝ այս բաժնի մասով ստացված տեղեկատվության ծավալի 19,8 տոկոս կրճատման դեպքում։ "Բանկի զարգացման քաղաքականության" վերաբերյալ տեղեկատվությանը բաժին է ընկել 26,9 տոկոս՝ 2008 թվականի 27,7 տոկոսի համեմատ՝ մամուլի ազդանշանների 19 տոկոս կրճատման դեպքում։ "Հաճախորդներ և սպասարկում" բաժնի մամուլի ազդանշանների մակարդակը կրճատվել է 36,2 տոկոսով, միաժամանակ այդ թեմատիկայի տեսակարար կշիռը տեղեկատվության ընդհանուր հոսքում նվազել է 2008 թվականի համեմատ 1,8 տոկոսով և կազմել է 5,9 տոկոս։
"Բանկի գործունեության թվային արտահայտության" մասնաբաժինն աճել է 0,4 տոկոսով, իսկ այդ թեմատիկայով ստացված տեղեկատվության մասնաբաժինը կրճատվել է 13,7 տոկոսով։ "Անձնակազմի կարծիքներն ու կանխատեսումները տնտեսության վերաբերյա" բաժնի մասնաբաժինն աճել է չորս տոկոսոային կետով՝ կազմելով 10,5 տոկոս։

Հաշվետու տարվա արդյունքներով՝ ընդհանուր տեղեկատվությունում մամուլի բացասական ազդանշանների մասնաբաժինը կազմել է 2,2 տոկոս ("Ընդհանուր» բաժնի կառուցվածքում՝ 5,1 տոկոս)՝ 2008 թվականի 1,7 տոկոսի դիմաց։
"ԱՌԿԱ" գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին տեղեկացվում է զանգվածային լրատվամիջոցներում։

Արդյունքում՝ որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկացվածության աստիճանը, այդքան արդյունավետ է նրա կոմունիկատիվ քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը ուսումնասիրության և վերլուծության առարկա չի եղել։

Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել 2009 թվականի չորրորդ եռամսյակի #01(44) "Բանկերի մամուլի վարկանիշում"
Թարմացված է առ 15.02.2010 թ., 19:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: