HERE AND BEYOND
Ամերիաբանկի հաճախորդների բազան օրեցօր ավելանում է
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը շարունակում է իր դիրքերն ամրապնդել ֆինանսական շուկայում: Այդ է վկայում օրեցօր մեծացող հաճախորդների բազան: Ամերիաբանկի հաճախորդների թվաքանակը 2009թ. աճել է 57 %-ով և արդեն տարեվերջին հաճախորդների քանակը կազմել է 13114, ընդ որում, իրավաբանական անձանց թվաքանակի աճը կազմել է 66.9%, ֆիզիկական անձանց աճը` 55.3%, այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգում հաճախորդների բազան աճել է ընդամենը 11.9%-ով, իսկ իրավաբանական աձանց թվաքանակը`16.0%-ով, ֆիզիկական անձանցը` 11.7%-ով:
Փաստենք, որ առաջին 100 խոշոր հարկատուներից 31-ը Ամերիաբանկի ակտիվ հաճախորդներն են:

Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն մշակել է նաև ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների լայն տեսականի, որը շարունակ համալրվում է նորամուծություններով: Նշենք, որ Բանկի կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներն օգտվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթից  զեղչված սակագներով: Եվ այս ամենը նպաստել է ֆիզիկական անձանց թվաքանակի աճին, որոնք կազմում են Բանկի հաճախորդների 89.4%-ը:

Ամերիաբանկի բանկային հաշիվների քանակը 2009թ. աճել է  79.7%-ով, ընդ որում, իրավաբանական անձանց գծով աճը կազմել է  67.9 %, ֆիզիկական անձանց գծով`82.2 %, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում բանկային հաշիվների քանակական աճը կազմել է ընդամենը 11.3%, իրավաբանական անձանց բանկային հաշիվների գծով` 11.0%, ֆիզիկական անձանց գծով` 11.4%:
Թարմացված է առ 15.02.2010 թ., 19:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: