HERE AND BEYOND
"Ամերիաբանկը" դարձել է 2009թ. ՀՀ տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում ամենաշատը հիշատակվող բանկը:
Մամուլի կենտրոն
Այդ մասին վկայում են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի կողմից 2009 թվականին անցկացված ավելի քան 30 ԶԼՄ-ների (հեռուստաալիքների նորություններ, թերթեր, լրատվական գործակալություններ եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներ) մոնիտորինգի արդյունքները:
 
Հիշատակումների քանակով երկրորդ տեղում է "ՎՏԲ-Հայաստան Բանկը", երրորդում` "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը": 
 
"Ամերիաբանկին" բաժին է ընկել նաեւ դրական հիշատակումների ամենամեծ թիվը, երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, "ՎՏԲ Բանկը" եւ "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը" 
ԶԼՄ առանձին տեսակներով «Ամերիաբանկը» հիշատակումների քանակով առաջին տեղում է թերթերում, լրատվական գործակալություններում եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում հիշատակումների առումով:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, ապա ամենաշատ հիշատակումներ են ստացել "Արարատբանկը", "ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը", "Կոնվերս Բանկը" եւ "Հայէկոնոմբանկը"
 
ԶԼՄ մոնիտորինգը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Այն անձինք եւ կազմակերպությունները, ովքեր ցանկանում են շաբաթական եւ ամենամսյա հաշվետվություններ ստանալ ԶԼՄ-ներում հայաստանյան բանկերի մասին հիշատակումների մոնիտորինգի արդյունքներով, կարող են զանգահարել (+37410) 54 44 42 հեռախոսահամարով, կամ գրել director@mediamax.am հասցեին:
Թարմացված է առ 21.01.2010 թ., 12:07
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: