HERE AND BEYOND
Ամերիաբանկի 52 մլրդ դրամի վարկային պորտֆելում 31.12.09թ. դրությամբ դասակարգված վարկերը կազմում են ընդամենը 0.17%
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 31.12.09թ. դրությամբ կազմել է ավելի քան 52 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատ 68%-ով: Սակայն վարկավորման ուղղությամբ Բանկի արդյունավետ գործունեությունը չի սահմանափակվում միայն պորտֆելի աճով: Բանկը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը` բացահայտել հաճախորդների պահանջմունքները և դրան համապատասխան առաջարկել բանկային ծառայություններ, իրականացրել է մշտական աշխատանք պոտենցիալ վարկառուների հնարավորությունների ճիշտ գնահատման և արդեն առկա վարկառուների հետ համակողմանի համագործակցության ուղղությամբ, որի արդյունքում ապահովվել է Բանկի վարկային պորտֆելի բարձր  որակ. 31.12.09թ. դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը   0.17 %-ը:
 
Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 89%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք տարվա ընթացքում աճել են 75%-ով և կազմել 44 մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 84 %-ը:
 
Չնայած այն հանգամանքին, որ Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների  վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2009 թվականին աճել են 35%-ով:
Թարմացված է առ 18.01.2010 թ., 11:54
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: