HERE AND BEYOND
Ամերիաբանկը կներգրավի $ 30 մլն վարկային միջոցներ
Մամուլի կենտրոն
Երեւան /Մեդիամաքս/. Ամերիաբանկն ավարտել է բանակցությունները զարգացման ֆինանսական երկու կազմակերպությունների` FMO-ի եւ DEG-ի հետ` պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ:
Վերոհիշյալ կազմակերպություններից ներգրավվելու է $ 30 մլն չափով վարկ, որից 20 մլն-ը` բիզնեսի վարկավորման համար, իսկ 10 մլն-ը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Վարկերը տրամադրվելու են շուկայում գործող մարման ժամկետներից զգալիորեն երկար ժամկետներով:
 
Բիզնես-վարկերը նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչեւ 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչեւ 250:
Տրամադրվող վարկերի գումարը կարող է հասնել մինչեւ $ 1.5 մլն, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին կարող են տրամադրվել վարկեր` մինչեւ $ 5 մլն չափով:
Թարմացված է առ 18.01.2010 թ., 10:31
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: