HERE AND BEYOND
Որակի կառավարման որակի համակարգ - TÜV-ISO
Մամուլի կենտրոն

ԱրմԻնֆոյին տրված հարցազրույցում TÜV Group Լիբանանյան ներկայացուցչության գլխավոր աուդիտոր Կրիքոր Չիֆտջյանը, որն օրերս գտնվում էր Երևանում, ներկայացրել է իր կարծիքը ISO 9001 միջազգային չափանիշի պահանջներին բանկի որակի կառավարման համակարգի համապատասխանության վկայականն ստանալու Հայաստանի բանկերի հետաքրքրվածության վերաբերյալ: Աուդիտորի գնահատականով, բանկերի հետաքրքրությունը որակի կառավարման համակարգի մշակման և ներդրման հանդեպ կարելի է բացատրել ՀՀ բանկային համակարգում աճող մրցակցության պայմաններում իրենց հաճախորդներին որակյալ ծառայություններ մատուցելու բանկերի ցանկությամբ: Համապատասխանության վկայականն անհրաժեշտ է բանկերին, որպեսզի անկախ աուդիտորական ընկերությունները հաստատեն հաճախորդների պահանջներին, ինչպես նաև օրենսդրական պահանջներին բավարարող ծառայություններ մատուցելու՝ բանկի ունակությունը:

Կ. Չիֆտջյանը տեղեկացրեց, որ ISO 9001:2008 չափանիշն իրենից ներկայացնում է հիմնական պահանջների, հրահանգների և ցուցումների մի փաթեթ, որոնք թույլ են տալիս բարելավել հաճախորդների պահանջների բավարարմանն ու ընկերության արդյունավետության ապահովմանն ուղղված բոլոր գործարար գործընթացները: Որակի վերահսկման և շարունակական բարձրացման ամբողջ գաղափարը հիմնվում է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ուղղվածություն դեպի սպառող, առաջնորդություն, աշխատակիցների ներգրավում, ընթացակարգային մոտեցում, համակարգային մոտեցում կառավարմանը, շարունակական բարելավումներ, փաստերի վրա հիմնված որոշումներ, փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ TÜV Group-ը՝ որպես առաջատար միջազգային ընկերություն, ունի տարբեր երկներում, այդ թվում և Հայաստանում աշխատելու մեծ փորձ: TÜV Group-ի կողմից վկայական ստացած մոտ տասը հայաստանյան ընկերություն ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտները, այդ թվում ֆինանսականը:

Համեմատելով TÜV Group-ի կողմից տրամադրվող ISO 9001 համապատասխանության վկայականի առավելություններն այլ ընկերությունների վկայականների հետ՝ Կ. Չիֆտջյանը նշել է գերմանական ընկերություններին բնորոշ հստակությունը և հեղինակությունը Եվրոպայում:

Աուդիտորի կողմից Երևան այցելելու նպատակն է, իր խոսքով, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 չափանիշին համապատասխանության աուդիտը: Դրական արդյունքների դեպքում բանկը կարող է դառնալ ՀՀ առաջին ընկերություն, որը կհավաստագրվի ISO 9001:2008 չափանիշի նոր խմբագրության համաձայն: Նոր խմբագրությունը լույս տեսավ 2008թ. նոյեմբերին՝ փոխարինելով ISO 9001:2000 չափանիշը:
ISO 9001:2008 և ISO 9001:2000 խմբագրությունների հիմնական տարբերությունը, Կ. Չիֆջյանի խոսքով, «պրոդուկտի» ավելի լայն հասկացությունը, որն այժմ ներառում է նաև պորդուկտի (ծառայության) սպառման գործընթացի արդյունքը, նոր մոտեցում չափանիշի շրջանակներում պահանջվող փաստաթղթերի կառուցվածքի նկատմամբ, ինչպես նաև որևէ արտադրանք ներդնելուց հետո տվյալ արտադրանքի անհապատասխանությունը պարզելուց հետո հնարավոր կամ իրական հետևանքներին համապատասխան միջոցների կիրառման նկատմամբ պահանջը:

TÜV-ը (Technischer Überwachungsverein, թարգմանաբար՝ «Տեխնիկական վերահսկողության գծով միավորում») հավաստագրման, խորհրդատվության և վերապատրաստման ծառայություններ մատուցող առաջատար միջազգային ընկերություն է: TÜV-ն ունի ավելի քան 1.27 մլրդ եվրո տարեկան շրջանառություն (շրջանառության 1/5-ը Գերմանիայից դուրս է) և առաջատարի ամուր դիրքեր է զբաղեցնում ԵՄ այլ նմանատիպ ընկերությունների շարքում: TÜV խումբն ունի ավելի քան 500 սպասարկման կենտրոն և ներկայացուցչություն Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում:

Թարմացված է առ 08.04.2014 թ., 15:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: