HERE AND BEYOND
"Ամերիաբանկ"-ի ժամկետային ավանդների աճը շարունակվում է նոր տեմպերով
Մամուլի կենտրոն

"Ամերաբանկ"-ի ժամկետային ավանդների ծավալները շարունակում են աճել: Այդ են վկայում 2009 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները, համաձայն որի բանկի ժամկետային ավանդների ծավալը աճել է 39.9 %-ով՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 5.7 անգամ: Իրավաբանական անձանց ավանդները, որոնք կազմում են բանկի ընդհանուր ավանդների 79.4 %-ը, եռամսյակի ընթացքում աճել են 26.2 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ՝ 5.9 անգամ:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին բանկը հանդես էր եկել ֆիզիկական անձանց ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությամբ, անկախ գումարի չափից և ներդրվող ավանդի արժույթի տեսակից: Այս նախաձեռնությունը մեծապես ամրապնդեց հասարակության կապը բանկի հետ, որի արդյունքում շեշտակի աճեցին ֆիզիկական անձանց ավանդների ծավալները: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ աճը կազմել է 141.1%, իսկ 2008թվականի I եռամսյակի համեմատությամբ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 5.2 անգամ:

Բանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը 31.03.09թ.-ի դրությամբ կազմել է 22.2 մլրդ դրամ:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: