HERE AND BEYOND
Ամերիաբանկի ամանորյա անակնկալն իր աշխատակիցներին
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկն իր հաջողության կարևոր գրավական համարելով առաջատար աշխատանքային թիմի ձևավորումը և թիմային աշխատանքի գաղափարը, ինչպես նաև հիմք ընդունելով իր ռազմավարական գործընկեր “Տրոյկա Դիալոգ” խմբից որդեգրած կադրային քաղաքականությունը` ստեղծել և պահպանել լավագույն աշխատանքային թիմ,   շարունակում է հատուկ ուշադրության արժանացնել Բանկի անձնակազմին:
 
Ընթացիկ տարվա տնտեսական ճգնաժամը շատ գործարարների ստիպեց կրճատել աշխատատեղերը, նվազեցնել աշխատավարձերը, սակայն Ամերիաբանկն անկախ շուկայական անկայուն և բարդ իրավիճակից, դեռևս ապրիլ ամսին, համաձայն անձնակազմի աշխատանքի գնահատման համալիր մոտեցման համակարգի, ինչը ենթադրում է  յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր  անհատական ներդրման գնահատում, վճարեց տարեկան բոնուսներ և ամբողջ տարվա ընթացքում համալրեց իր անձնակազմը նոր, որակյալ աշխատակիցներով: Եթե տարվա սկզբին բանկի աշխատակիցների թվաքանակը կազմում էր ընդամենը 175 մարդ, ապա այժմ աշխատակիցների քանակը հասնում է 226-ի: Բացի այդ, մեկ տարվա ընթացքում 2 անգամ կատարվել է աշխատավարձի բարձրացում` յուրաքանչյուր անգամ միջին հաշվով 20 %-ի չափով:
 
Ընթացիկ տարում մի շարք աշխատակիցներ անցան աշխատանքային վերապատրաստումներ Հայաստանի հանրապետությունում և արտերկրում:
 
Բարձր գնահատելով և կարևորելով անձնակազմի խրախուսման և առանձնահատուկ հոգածության հարցը` տարեվերջին Բանկը աշխատակիցների համար սահմանեց մի շարք խանութներից և զվարճանքի վայրերից օգտվելու հատուկ զեղչային համակարգ:
 
Իսկ ամանորյա ամենամեծ անակնկալը եղավ առողջության բժշկական ապահովագրությունը, որից Բանկի աշխատակիցները կարող են օգտվել 2010թ. հունվարի 1-ից:
 
Ամերիաբանկի աշխատակիցների առողջության բժշկական ապահովագրությունն իրականացնելու է Առողջության ապահովագրման մրցույթում հաղթող ճանաչված “ՌոսԳոսՍտրախ-Արմենիա” ԱՓԲԸ-ն:
 

Ամերիաբանկի կողմից իրականացվող աշխատակազմի ճիշտ մոտիվացումը, լավագույն թիմի ստեղծման և պահպանման առաջադիմական լծակների կիրառումը հնարավորություն է ստեղծում իրականություն դարձնելու “երազանքի թիմի”` գործին նվիրված, միմյանց աջակցող, մասնագիտացման անվերջ կատարելագործման ձգտող անձնակազմի ստեղծումը:

Թարմացված է առ 29.12.2009 թ., 16:26
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: