|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը եւ IFC-ն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար ստորագրել են 15 մլն դոլարի վարկային պայմանագիր
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
22.12.2009 14:31 GMT+04:00
/PanARMENIAN.Net/ Դեկտեմբերի 22-ն, Երեւանում տեղի ունեցավ Ամերիաբանկի եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար ստորագրել են 15 մլն դոլարի վարկային պայմանագիր: Պայմանագիրը ստորագրել են □Ամերիաբանկի□տնօրինության նախագահ`գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ IFC-ի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը:
"Այս տարի դա արդեն երկրորդ պայմանագիրն է, որը բանկը ստորագրել է IFC-ի հետ եւ ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը հետագայում ավելի կամրապնդվի եւ կշարունակվի նոր ծրագրերի միջոցով", - ասել է Արտակ Հանեսյանը: Նա նշել է, որ վարկային միջոցները կտրամադրվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատող փոքր ձեռնարկություններին, մինչեւ 8 տարի ժամկետով` 3 տարվա արտոնյալ ժամանակահատվածով: Տարեկան վարկային տոկոսադրույքը կկազմի 10-12%:
Իր հերթին, Թոմաս Լյուբեքը ավելացրել է, որ տրամադրված գումարը կուղղվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման համար: Նա նաեւ ավելացրել է, որ այդ պայմանագիրը IFC ծրագրի մասն է, որի ընդհանուր արժեքն է 1 մլրդ դոլար:
IFC-ի տարածաշրջանային տնօրենը հայտնել է, որ այդ պայմանագրի շրջանակներում նախատեսվում է մինչեւ 20 ՄգՎատ հզորության փոքր հիդրոէլեկտրոկայանների կառուցումը, ինչը թույլ կտա կրճատել CO2-ի արտանետումները տարեկան մինչեւ 30.000 տոննայով:
Առաջին պայմանագիրը □Ամերիաբանկի□ եւ IFC-ի միջեւ ստորագրվել է 2009 թ-ի հուլիսի 3-ն, համաձայն որին IFC-ն տրամադրել է բանկին 5 մլն դոլարի առեւտրի ֆինանսավորման երաշխիք, ինչը բանկին թույլ տվեց ընդլայնել իր հաճախորդների արտաքին առեւտրային գործարքների ֆինանսավորումն ամբողջ երկրում:
Թարմացված է առ 24.12.2009 թ., 10:33
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|