|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Հայաստանն ավելի հեշտությամբ կարողացավ հաղթահարել բանկային ճգնաժամը, քան Ռուսաստանը", ասում է "Տրոյկա Դիալոգ" ընկերության գործադիր տնօրենը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
"Հայաստանն ու Ռուսաստանը կարողացան նվազագույն վնասներով հաղթահարել ճգնաժամի ծանր ժամանակները", հայտարարել է այսօր Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ, "Տրոյկա Դիալոգ" ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի բացման արարողության ավարտից հետո:
Ինչպես հաղորդում է ԼԳ REGNUM Նովոստի թղթակիցը, պ-ն Վարդանյանը ասել է, որ բանկային ճգնաժամը եկել է ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից` բավականին բացասական ազդեցություն թողնելով աշխարհի խոշորագույն բանկերի վրա: Պ-ն Վարդանյանը նշել է, որ հայաստանյան և ռուսաստանյան կարգավորողները թույլ չտվեցին բանկային համակարգի ապակայունացումը: Նա նաև նշեց, որ այսօր բանկային համակարգը ակտիվանում է:
Ռուբեն Վարդանյանը խոստովանել է, որ Հայաստանը կարողացել է դուրս գալ ճգնաժամից ավելի քիչ կորուստներով, քան Ռուսաստանը, քանի որ հանրապետությունում բանկերի թիվն անհամեմատ փոքր է, հետևաբար, սակավաթիվ են նաև բարդ իրավիճակները:
Նշենք, որ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հաջողություն մաղթեց բանկի ղեկավարությանը և անձնակազմին նախանշված ծրագրերի իրականացման գործում. ասվում է ԼԳ REGNUM Նովոստի գործակալությանը տրված ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Թարմացված է առ 13.11.2009 թ., 18:29
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|