Նոյեմբերի 12-ին, ժամը` 19:30, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում տեղի կունենա համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի համերգը, որն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ջորջ Բենսոնի մամլո ասուլիսը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին, ժամը 12:00, "Արմենիա Մարիոթ" հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում:
Ջորջ Բենսոնը իր քառասնամյա փայլուն երաժշտական կարիերայի ընթացքում, իրավամբ, հռչակվել է անզուգական ջազ-կիթառահար և վոկալիստ:
Տասը անգամ Գրեմմի մրցանակի արժանացած Ջորջ Բենսոնը լավա•ույն կիթառահարներից է ջազի պատմության մեջ, ում կատարողական ներկապնակը մշտապես աչքի է ընկել ոճային բազմազանությամբ` սվինգից մինչև հիպ-հոպ, ջազ-ռոքից մինչև smooth-ջազ, ռիթմ-ենդ-բլյուզից մինչև փոփ-երաժշտություն:
Երաժշտության աշխարհը գրավել է Բենսոնին վաղ պատանեկությունից: 1964-ին առաջին սոլո-ալբոմի թողարկումը համարվում է երաժշտի պրոֆեսիոնալ ճանապարհի մեկնարկը, որից հետո մինչ օրս թողարկվել է ավելի քան 60 ձայնասկավառակ և 30 սինգլ: Այդ թվում 1976թ-ին թողարկված "Breezin" ձայնասկավառակը առաջին ջազային ալբոմն է պատմության մեջ, որն իր վաճառքի ցուցանիշների շնորհիվ դարձել է "Պլատինե ձայնասկավառակ":
Վերջին տարիներին լույս տեսած ձայնասկավառակներն են Absolute Benson (2000), Irreplaceable (2004), Givin’ It Up (2006), ինչպես նաև հանրահայտ Ալ Ջերոյի հետ ձայնագրված դուետը, որն արժանացել է Գրեմմի մրցանակի:
Թարմացված է առ 13.11.2009 թ., 17:51
|