|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագիրը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Երեւան /Մեդիամաքս/. Ամերիաբանկը այսօր ՀՀ էներգետիկ հատվածի ներկայացուցիչներին ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագիրը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր նոր վարկային ապրանքատեսակի շնորհանդեսի ժամանակ բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը տեղեկացրել է, որ ընկերության վարկային ծրագրի շրջանակներում վարկեր կարող են ստանալ մինչեւ 10 Մվտ հզորությամբ փոքր հիդրո- եւ քամու էլեկտրակայանները` շինարարության կամ արդիականացման նպատակով: Վարկերի մարման ժամկետը կազմելու է 8 տարի` 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Վարկային տոկոսադրույքները սկսվելու են տարեկան 11%-ից: Վարկերը տրամադրվելու են ԱՄՆ դոլարով:
Լեւոն Արեւշատյանը տեղեկացրել է, որ վարկային ծրագրի ծավալը $20 մլն է: Նրա խոսքերով, բանկը ծրագիրն իրականացնում է ինչպես սեփական, այնպես էլ երկու միջազգային ֆինանսական ինստիտուտների միջոցներով:
Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը հայտնել է նաեւ, որ վարկային ծրագրի իրականացման համար բանկը ներդրել է էկոլոգիական ռիսկերի կանխատեսման, զսպման եւ չեզոքացման ամբողջական ծրագիր, որի մասնագետները մասնակցելու են այս կամ այն ձեռնարկության վարկավորման վերաբերյալ որոշումների կայացմանը:
Թարմացված է առ 03.11.2009 թ., 15:07
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|