|
|
HERE AND BEYOND
|
|
|
Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս ՎԶԵԲ-ի նախաձեռնությամբ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ՎԶԵԲ և Եվրոպական Միության համատեղ կազմակերպած առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանսը, որտեղ Ամերիաբանկը հանդես եկավ որպես գլխավոր հովանավոր: Կոնֆերանսը նպատակ ունի բարձրացնելու առևտրի ֆինանսավորման գործիքների վերաբերյալ փոքր և միջին ձեռնարկությունների իրազեկվածությունը և նպաստելու Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությանը:
Ամերաբանկի Տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որի ընթացքում մասնավորապես նշեց. «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը հանդես գալով ֆինանսավորման տարբեր ծրագրերով` էական դեր ունի թե' Հայաստանում և թե' տարածաշրջանում ՓՄՁ-ների զարգացման գործընթացում: Հայաստանի տնտեսության համար ՓՄՁ-ների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Եվ մենք պատրաստ ենք ֆինանսավորման տարբեր գործիքներն առաջարկել տնտեսության ամենատարբեր ոլորտներում գործող ՓՄՁ-ներին: Այսօր ՓՄՁ-ների ֆինանսավորման համար միջազգային տարբեր կառույցներից ներգրաված ֆինանսավորման մեր միջոցները կազմում են շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար…»:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ Ամերիաբանկը ծանրակշիռ ներդրում ունի Հայաստանում առևտրի ֆինանսավորման զարգացման, նոր հնարավորությունների ստեղծման գործընթացում, և միայն մեկ տարվա ընթացքում Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծավալներն աճել են 43%-ով, իսկ ընթացիկ տարում` 17 %-ով: Բանկի կողմից ֆինանսավորված ֆակտորինգի գործարքների ծավալը մեկ տարում աճել է ` 124%-ով, իսկ ֆակտորինգային ընդհանուր գործարքների քանակական աճը կազմել է շուրջ 50 %:
Միջոցառումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը:

Թարմացված է առ 22.10.2014 թ., 14:17
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|