|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի վարկային պորտֆելը շարունակում է աճել
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ. III եռամսյակից սկսել է աճել մեծ տեմպերով: Եթե I կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 1.3 %-ով նվազման պարագայում Ամերիաբանկի վարկային պորտֆելի աճը կազմել է ընդամենը 1.5%, ապա III եռամսյակում աճը կազմել է 41% և 30.09.09թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է 44 մլրդ դրամ, ընդ որում աճի 93 %-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին:
Առ 30.09.09թ. Բանկի վարկային պորտֆելի 84%-ը /37 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը: Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորումը ևս գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում, արդյունքում` ֆիզիկական անձանց տրամադարած վարկերն ընթացիկ տարում աճել են 26%-ով, իսկ աճի 14 %-ն ապահովվել է III եռամսյակում:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 0:05
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|