|
Ամերիաբանկը, հանդիսանալով ունիվերսալ բանկ, ընդլայնում է ֆիզիկական անձ հաճախորդների ֆինանսական գործիքների ընտրանին:
ՀՀ բանկային համակարգում առաջինն Ամերիաբանկն է, որ իր հաճախորդներին առաջարկում է իրականացնել բրոքերային գործարքներ MetaTrader4 առևտրային տերմինալի միջոցով: MetaTrader4 համակարգը հնարավորություն է ընձեռում նվազագույն միջոցներով մուտք գործել միջազգային ֆինանսական շուկաներ` դրանով հանդերձ բրոքերային գործառնություններն առավել հասանելի դարձնելով հասարակության լայն հատվածների համար:
META TRADER տերմինալը տրամադրում է CFD և արժութային (Forex) շուկաներում բրոքերային ծառայությունների մատուցման և առևտրի իրականացման գործիքների լայն հնարավորություն, մասնավորապես` առևտրային պատվերների ամբողջական փաթեթ, առևտրային ռազմավարության տեստավորում, առևտուրը ավտոմատացնելու հնարավորություն MQL4 ծրագրով գրված առևտրային ռոբոտների միջոցով, MT4 mobile-ի միջոցով ամենուր գործարքների իրականացում:
Նշենք, որ Ամերիաբանկը բրոքերային ծառայություններ է մատուցում 23 երկրի 100-ից ավելի մասնագիտացված առևտրային հարթակներում: Սա հնարավորություն է տալիս իրականացնել ֆոնդային բորսաներում տարատեսակ արժեթղթերի առքուվաճառք և մշտապես տեղեկացված լինել ֆինանսական շուկայի զարգացումների մասին:
Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի նշանավոր ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն` (ԱՄՆ), Toronto Stock Exchange, Montreal Exchange (Կանադա), LSE, LSE International Order Book (Միացյալ Թագավորություն), Frankfurt Stock Exchange -FWB (Գերմանիա), Vienna Stock Exchange -VSE (Ավստրիա), Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN (Բելգիա), uronext France - SBF (Ֆրանսիա), Swiss Exchange - SWX (Շվեյցարիա), Borsa Italiana (Իտալիա), Bolsa de Madrid (Իսպանիա), Tokyo Stock Exchange -TSE.JPN (Ճապոնիա), Hong Kong Stock Exchange - SEHK (Չինաստան), Australian Stock Exchange -ASX (Ավստրալիա) և այլն: Հաճախորդը հնարավորություն է ստանում նաև իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ և ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումները իրական ժամանակում:
Թարմացված է առ 10.09.2014 թ., 17:55
|