HERE AND BEYOND
Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Կապան, Գյումրի, Երևան քաղաքներում և ՀՀ մյուս մարզերում մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:


Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`

  • ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական)
  • կանոնադրություն (պատճենը)
  • առնվազն 3 տարվա փորձ ոլորտում, այդ թվում բանկային/ֆինանսական կազմակերպությունների տարածքների վերակառուցում/ վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք)
  • 2011-2013 թթ. ընթացքում կատարած շինարարական աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 600,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի պատճենները)
  • ընկերության ֆինանսական կարողությունների վերաբերյալ տեղեկատվություն /օր. 2012-2013թթ. աուդիտորական եզրակացություն, կազմակերպության տնօրենի կողմից վավերացված հաշվեկշիռ և այլ/:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:


Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
Հայտերը կարող են ներկայացվել տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով` նշելով «ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-04» և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:


Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2014 թ. օգոստոսի 20-ը:


Հայտերի պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով.

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Էլ. փոստ: tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ)
www2.ameriabank.am

Թարմացված է առ 06.08.2014 թ., 10:47
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: