HERE AND BEYOND
Աջակցություն մարքեթինգի ոլորտի երիտասարդներին
Մամուլի կենտրոն
Մարքեթինգի ոլորտում երիտասարդների մասնագիտական ունակությունները բացահայտելու և գիտելիքները զարգացնելու նպատակով Ամերիաբանկի աջակցությամբ Մարքեթինգի հայկական ակումբը հանդես եկավ «IQ-marketing» մրցույթի կազմակերպման նախաձեռնությամբ: Սույն թվականի հուլիսի 23-ին կազմակերպված մրցույթը  մարքեթինգի ոլորտի երիտասարդներին հնարավորություն ընձեռեց   դրսևորելու իրենց գիտելիքները և    և գնահատելու սեփական մասնագիտական  «IQ»-ն: Երիտասարդներն արդեն համացանցի միջոցով հնարավորություն ունեցել էին ծանոթանալու «IQ-marketing» ծրագրին, հարցերի բնույթին:  Նրանք հնարավորություն ստացան մասնակցել  ծրագրին նաև  համացանցի սահմաններից դուրս: 

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ թիմային պայքարում առաջին տեղ զբաղեցրած երիտասարդներն արժանացան Ամերիաբանկի կողմից սահմանված մրցանակներին: Մասնակիցների շրջանում ամենաշատ միավոր հավաքած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Արման Վարդանյանը ճանաչվեց Լավագույն մասնակից և նույնպես արժանացավ Ամերիաբանկի մրցանակին:  

Մարքեթինգի հայկական ակումբի նախագահ Տարոն Պարսամյանն իր ելույթում ընդգծեց, որ «IQ-marketing»-ն իր մասշտաբներով ամենամեծ ծրագիրը չէ, որ իրականացվել է իրենց կողմից, սակայն այն եզակի է, քանզի հնարավորություն ընձեռվեց համագործակցելու կայացած մարքեթինգ ունեցող  ընկերության հետ, ինչը հնարավորություն տվեց  հարստացնել գիտելիքները և ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ:
 
Թարմացված է առ 24.07.2014 թ., 18:59
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: