|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի ժամկետային ավանդների աճն ընթանում է բարձր տեմպերով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկն ընթացիկ տարում ապահովել է ժամկետային ավանդների աճի բարձր տեմպեր, և օրեցօր ավելացող ավանդների քանակական և ծավալային աճը վկայում է Բանկի հանդեպ հասարակության աճող վստահության մասին: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկի ժամկետային ավանդներն աճել են 3.8 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 7.6 անգամ և 30.09.09թ. դրությամբ կազմել են 44 մլրդ դրամ:
Իրավաբանական անձանց ավանդներն ընթացիկ տարվա 9 ամսում աճել են 3.3 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 9.1 անգամ և 30.09.09թ. դրությամբ կազմել 32 մլրդ դրամ, ընդ որում, իրավաբանական անձանց ավանդները կազմում են ընդհանուր ժամկետային ավանդների 74%-ը, չնայած այն հանգամանքին, որ ավանդների 100 %-ով ապահովագրման Բանկի նախաձեռնությունը վերաբերվում է միայն ֆիզիկական անձանց ավանդներին:
Ֆիզիկական անձանց ավանդներն ընթացիկ տարում աճել են 5.9 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 5.2 անգամ և 30.09.09թ. դրությամբ կազմել են 11 մլրդ դրամ:
Միայն III եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդների աճը կազմել է 80%, իսկ իրավաբանական անձանց ավանդների աճը` 24 %:
Նշենք, որ Բանկի ակտիվներն ընթացիկ տարում աճել են 90 %-ով և 9 ամսվա արդյունքներով կազմել 93.0 մլրդ դրամ:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 9:41
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|