HERE AND BEYOND
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 Գերազանցության Մրցանակին`որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում
Մամուլի կենտրոն

Euromoney 2014 Գերազանցության Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է երրորդ անգամ:

Արդեն 23-րդ տարին անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 20 մրցանակ: Մրցույթին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ:

Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկի առաջատար դիրքերի ամրապնդումը, Բանկի արդյունավետ կառավարման համակարգը, նորարարական նախագծերով հանդես գալը, միջազգային լավագույն փորձի և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մշտապես տարվող աշխատանքները, փոքր և միջին բիզնեսին, վերականգնվող էներգետիկայի ոլորտին աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրերի իրականացումը` միջազգային խոշոր կառույցների (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (EBRD), Ավստրիական Զարգացման Բանկ (OeEB), Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալություն, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ (FMO) և KfW Bankengruppe-ի անդամ (DEG), Եվրասիական Զարգացման բանկ (EDB), Ասիական Զարգացման բանկ (ADB)) և հեղինակավոր բանկերի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի կողմից ներդրված նորարարական լուծումներով ծառայությունները, մասնավորապես.

• Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCIl) միջազգային խոշոր ֆակտորինգային միությանն անդամակցելու միջոցով հաճախորդների համար միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակի ընդլայնումը` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով,
• «Ամերիա» ավանդը, որն իր հնարավորություններով բոլորովին նոր մոտեցում է ՀՀ բանկային համակարգում և հաճախորդին տալիս է ավանդն ինքնուրույն ձևավորելու ազատություն,
• ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առավելություններով «Պարզ և արագ» փաթեթը,
• ֆիզիկական անձանց նոր ու ճկուն պայմաններով սպառողական վարկերի առաջարկը,
• ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագրի ստացումը և Բանկի կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով VISA, MasterCard և ArCa քարտերով էլեկտրոնային առևտրի կայքերում վճարումների ընդունումը,
• «Ameria Partner» փաթեթը, որը տալիս է բարձրակարգ սպասարկման մի շարք հնարավորություններ, ներառյալ Visa Infinite վճարային քարտը` իր եզակի առավելություններով,
• Ucom-ի հետ համատեղ քարտի մշակումը, որն ապահովում է աննախադեպ տոկոսադրույքով վարկավորում` ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար

և մի շարք այլ ծառայություններ:

Ամերիաբանկը հետայսու ևս շարունակելու է ծավալել ակտիվ գործունություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ` ամրապնդելով առաջատար դիրքերը տարածաշրջանում և հանդես գալով ֆինանսական ոլորտում առաջադիմական և նորարարական լուծումներով:

Թարմացված է առ 15.07.2014 թ., 16:19
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: